Հայաստանի նախագահը Երևանում ԱԴ ժամկետի փոփոխության անհրաժեշտություն չի տեսնում

05.03.2008, 14:28
Հայաստանի նախագահը Երևանում ԱԴ ժամկետի փոփոխության անհրաժեշտություն չի տեսնում
Հայաստանի նախագահը Երևանում ԱԴ ժամկետի փոփոխության անհրաժեշտություն չի տեսնում

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը  Երևանում Արտակարգ դրության ժամկետի երկարացման կամ կրճատման անհրաժեշտություն չի տեսնում։

«Առաջին հերթին, մինչև արտակարգ դրության չեղյալ համարելը պետք է համոզված լինել, որ անկարգությունները չեն կրկնվի։ Այսօր նման համոզվածություն չկա, քանի որ անկարգությունների կազմակերպիչների գտնվելու վայրը դեռևս հայտնի չէ», - ասաց չորեքշաբթի լրագրողներին Ռոբերտ Քոչարյանը

Երկրի ղեկավարը նշեց, որ առաջին հերթին անհրաժեշտ է գտնել հանրահավաքի կազմակերպիչների գտնվելու վայրը, առավել ևս, որ ոստիկանության դեմ զենք է կիրառվել։

«Մենք դեռևս համոզված չենք, որ նման պատահարները չեն կրկնվի, և դա կարող է հավելյալ սպառնալիքի բերել»,- ասաց Քոչարյանը։

Մարտի 1-ին ՀՀ նախագահի հրամանով հայտարարվել է արտակարգ դրություն՝ 20 օր ժամկետով։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Շաբաթ օրը՝ մարտի 1-ին առավոտյան ՀՀ ոստիկանությունը ցրել է հանրահավաքը, որից հետո նույն օրը դրա մասնակիցները տեղափոխվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ Երևանի քաղաքապետարանի մոտակայքում, որտեղ շարունակել են բողոքի ցույցը։

Ոստիկանության տեղեկատվության համաձայն, երեկոյին մոտ իրավիճակը դարձել է անկառավարելի, և ամբոխը սկսել է ավերել և թալանել մոտակայքում գտնվող մասնավոր և պետական օբյեկտները։

Միայն մարտի 1-ից Երևանում նախագահի հրամանով արտակարգ դրություն  հայտարարելուց հետո իրավապահ մարմինների աշխատակիցները և բանակի զինծառայողները ցրել են  ցուցարարներին և դադարեցրել զանգվածային անկարգությունները։ Բախումների հետևանքով զոհվել է ութ մարդ, ևս 131-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։-0-