Հայաստանի քաղաքական իրավիճակի սրումը պայմանավորված է Տեր-Պետրոսյանի՝ ՍԴ հայց ներկայացնելու մտադրությամբ. քաղաքագետ
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի քաղաքական դաշտում լարվածությունն առավել հավանական է, եթե Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայց ներկայացնի Սահմանադրական դատարան և կախված է դատարանի որոշումից, կարծում է ԶԼՄ-ների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Այն բանից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ՍԴ դիմում ներկայացնի, փաստորեն, առաջին անգամ քաղաքական դիմահայության ամբողջ ընթացքում գնդակը կհայտնվի իր դաշտում, առաջին նախագահը և նրա կողմնակիցները կհայտնվեն որոշակի ճամփաբաժանի մոտ, և նրանց պահվածքը կարող է միանշանակ չլինել»,-ասաց քաղաքագետը ուրբաթ Երևանում լրագրողներին։
Ընդ որում, նա նշեց, որ ՍԴ որոշումից հետո առաջին մի քանի օրերը իրավիճակը կզարգանա՝ կախված ըննդիմադիրների գործողություններից և իշխանությունների արձագանքից։
Իսկանդարյանի խոսքերով, նախագահի թեկանծուների իրավունքը՝ ընտրությունների արդյունքները բողոքարկել ՍԴ-ում, իրավաբանական տեսանկյունից թույլ չի տալիս ընտրական գործընթացը ավարտված համարել։
«Այսօրվա դրությամբ հետընտրական շրջանի իրադարձությունները շատ չեն տարբերվում քաղաքական դաշտի նախընտրական իրավիճակից, նրա պառակտումը շարունակվում է, և Երևանի բնակչության, ամենաքիչը, զգալի մասը շարունակում է իր բողոքի տրամադրությունն արտահայտել Ազատության հրապարակում»,- հստակեցրեց նա։
Այս կապակցությամբ քաղաքագետն ավելացրեց, որ դիմակայությունը, որի գործիքը հասարակության արմատականացումն է, շարունակում է բավականին կոշտ մնալ։
Հայաստանի նախագահի ինը թեկնածուներից այսօրվա դրությամբ ՍԴ դիմել է միայն Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, ով փետրվարի 28-ին հայտնեց ՍԴ դիմում ներկայացնելու մասին՝ պահանջելով բողոքարկել նախագահական ընտրությունների արդյունքները։
ԿԸՀ վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, ընտրողների ձայների 52,82 տոկոսով Հայաստանի նախագահ է ընտրվել գործող վարչապետ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը։ 21,5 տոկոով երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Միաժամանակ փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում ընդդիմությունն անց է կացնում հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ --0--