Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման օրը կախված է երկու երկրների ընտրությունների արդյունքներից. Բրայզա

15.01.2008, 15:52
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման օրը կախված է երկու երկրների ընտրությունների արդյունքներից. Բրայզա

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման օրը կախված է երկու երկրների ընտրությունների արդյունքներից։ Այս մասին երեքշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան։

«Դա կախված է նոր նախագահից»,- ասաց նա։

Միաժամանակ Բրայզան կարծում է, որ նախագահական ընտրությունները Հայաստանում և Ադրբեջանում չեն ազդի Ղարաբաղի բանակցային գործընթացի վրա։

«Ես երբեք համակարծիք չեմ եղել այն մտքի հետ, որը պնդում է, թե «հնարավորությունների պատուհանը» փակվում է։ Եթե հասարակությունը կամք ունի, ապա այդ «պատուհանը» միշտ բաց կլինի»,- ընդգծեց նա։

Այս կապակցությամբ համանախագահը նշել է, որ երկու երկրներում էլ նախագահի բոլոր թեկնածուները աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։

«Միգուցե նրանք տեղյակ չեն բոլոր մանրամասներին, սակայն շատ թե քիչ ծանոթ են ուղղություններին և աջակցում են դրանց»,- պարզաբանեց Բրայզան։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը տեղի ունեցավ 2007թ. հուլիսին՝ Սանկտ-Պետերբուրգում։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ Ադրբեջանի նախագահի ընտրությունները տեղի կուեննան ս.թ. հոկտեմբերին։--0—