Եղանակային պայմանների հետ կապված` Հայաստանում խախտվել է ավիաչվերթերի ժամանակացույցը

12.01.2008, 14:20
Եղանակային պայմանների հետ կապված` Հայաստանում խախտվել է ավիաչվերթերի ժամանակացույցը
Եղանակային պայմանների հետ կապված` Հայաստանում խախտվել է ավիաչվերթերի ժամանակացույցը

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Եղանակային պայմանների հետ կապված՝ Հայաստանում խախտվել է ավիաչվերթերի ժամանակացույցը։ Այս մասին շաբաթ «Նովոստի-Արմենիային» հաղորդեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Գայանե Դավթյանը։

«Չվերթերի հետաձգումը կապված է բնական եղանակային պայմանների հետ։ Որևէ արտակարգ իրավիճակ տեղի չի ունենում։ Այսօր կեսօրին հետաձգվել են մի քանի չվերթեր, սակայն դրանք անպայման թռչելու են օրվա ընթացքում»,- պարզաբանեց նա։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական կայքի տվյալներով, առավոտից հետաձգվել են չվերթերը դեպի Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Վորոնեժ, Սամարա և Լոնդոն։--0—