Երևանում 2008թ. գարնանը լույս է տեսնելու կինոարվեստի մասին ամսագրի նոր տարբերակը

11.01.2008, 15:42
Երևանում 2008թ. գարնանը լույս է տեսնելու կինոարվեստի մասին ամսագրի նոր տարբերակը
Երևանում 2008թ. գարնանը լույս է տեսնելու կինոարվեստի մասին ամսագրի նոր տարբերակը
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Կինոարվեստի մասին «Պլյուս կինո պլյուս» խորագրով ամսագրի նոր տարբերակը Երևանում լույս կտեսնի 2008թ. մարտին, ուրբաթ Երևանում լրագրողներին հայտարարեց Կինոգործիչների միության նախագահ, հայտնի կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը։

Նրա խոսքերով, նոր ամսագիրը փոփոխված և լրացված տարբերակն է «Կինո պլյուս» հանդեսի, որը լույս է տեսել 2007 թվականին՝ մեկ համարով։

«Ամսագրի խմբագրակակազմի հետ առաջացած խնդիրների պատճառով հանդեսի հրատարակությունը դադարեցվեց։ Եվ մենք որոշեցինք հրատարակել ամսագրի նոր տարբերակ»,- պարզաբանեց Գևորգյանցը։

Միաժամանակ նա ավելացրեց, որ «Պլյուս կինո պլյուսը» դառնալու է Հայաստանի Կինոգործիչների միության կանոնավոր և պաշտոնական հրատարակությունը։

Գևորգյանցը տեղեկացրեց, որ նոր հանդեսի 100 էջերում ընթերցողը կգտնի ֆիլմերի, հայտնի դերասանների և փառատոնների մասին իրեն հետաքրքրող տեղեկություններ։

Բացի այդ, ամսագրի նոր տարբերակում զետեղվելու են մշակույթի բոլոր ոլորտներին, մասնավորապես, թատերարվեստին, ճարտարապետությանը և գեղանկարչությանն առնչվող հոդվածներ։

«Վերջին 20 տարիների ընթացքում հանրապետությունում նման հայերեն ամսագիր չկար»,- ավելացրեց Գևորգյանցը։

Երեք ամիսը մեկ պարբերականությամբ լույս տեսնող «Պլյուս կինո պլյուս» ամսագրի ընթերցող կարող է դառնալ 16 տարեկանից բարձր ընթերցողը։--0—