Հայաստանի ԿԸՀ-ն հստակեցրել է թեկնածուների նախընտրական շտաբներում պաստառների տեղադրման կարգը

28.12.2007, 17:47
Հայաստանի ԿԸՀ-ն հստակեցրել է թեկնածուների նախընտրական շտաբներում պաստառների տեղադրման կարգը
Հայաստանի ԿԸՀ-ն հստակեցրել է թեկնածուների նախընտրական շտաբներում պաստառների տեղադրման կարգը

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հստակեցրել է թեկնածուների նախընտրական շտաբներում պաստառների տեղադրման կարգը։

Ինչպես ուրբաթ լրագրողներին հաղորդեց ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, նախընտրական շտաբներում տեղադրվելիք տեղեկատվական բնույթի պաստառների չափերը չեն կարող գերազանցել 7 քառակուսի մետրը։

Բացի այդ, եթե պաստառների քանակը չի գերազանցում ընտրատեղամասերի թիվը, ապա դրանց ծախսերը կարելի է կատարել  ոչ նախընտրական հիմնադրամների միջոցների հաշվին։

ԿԸՀ անդամների կարծիքով, նախընտրական շտաբներում տեղադրված տեղեկատվական բնույթի պաստառները և վահանակները չեն կարող համարվել տպագիր քարոզչական նյութեր, եթե չեն պարունակում այս կամ այն թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկելու ուղիղ կոչեր և դրանց քանակը չի գերազանցում ընտրատատեղամասերի ընդհանուր թիվը։

«Այսպիսով, մենք թեկնածուների համար ստեղծում ենք ավելի լայն և հավասար հնարավորություններ՝ թույլ տալով վարել իրենց համար ընդունելի նախընտրական քարոզարշավ»,- ասաց Ազարյանը։

2008թ. փետրվարի 19-ին Հայաստանում տեղի կունենան հերթական նախագահական ընտրությունները։--0—