Հայաստանում հաշմանդամները աշխատանքի և հասարակական վայրերի մատչելիության կարիք ունեն

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հաշմանդամների հիմնախնդիրները աշխատանի տեղավորվելը և հասարակական վայրերի անմատչելիությունն են։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը։
Նրա խոսքերով, վերջին ժամանակներս պետությունը սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել հաշմանդամների համար շինությունների ֆիզիկական մատչելիության խնդրին, սակայն բացարձակ անուշադրության է մատնված հասարակական տրանսպորտի հարցը։
«Եթե սահմանափակ շարժունակությամբ համար շինությունների մատչելիության հարցը սկսում է աստիճանաբար լուծվել պետական մակարդակով, ապա հասարակական տրանսպորտից օգտվելու հիմնախնդիրը լիովին անուշադրության է մատնվել»,- հայտարարեց նա։
Ալավերդյանը նշեց, որ ներկա դրությամբ քաղաքապետարանը միայն մեկ տրոլեյբուս է տրամադրել, որը հարմարեցված է հաշմանդամների համար, որն աշխատում է միայն մեկ ուղղությամբ և չի օգնում հաշմանդամների տեղաշարժի խնդիրների լուծմանը։
«Նաև մեկ ավտոբուս է տրամադրել «Փյունիկ» հասարակական կազմակերոպւթյանը և ևս մեկ ավտոբուս 2008թ. կստանա մեր կազմակերպությունը, որը մենք տնօրինելու ենք մեր հայեցողությամբ»,- հայատարարեց նա։
Սակայն, Ալավերդյանի կարծիքով, հաշմանդամների համար կատարյալ կլինի այն տարբերակը, եթե նրանց մատչելի լինի հասարակական տրանսպորտի ողջ պարկը՝ չսահմանափակվելով հասարակական կազմակերպությունների ավտոբուսներով։
Ալավերդյանը նաև նշեց այս հիմնախնդրի օրենսդրական կարգավորման բացակայության մասին, խնդիրն առ այսօր մասամբ լուծվում է կոնկրետ պաշտոնյաների կամ ձեռնարկատերերի անհատական նախաձեռնությունների շնորհիվ։
Խոսելով զբաղվածության խնդրի մասին՝ նա նշեց, որ այսօր աշխատանքի է տեղավորվել Հայաստանի աշխատունակ հաշմանդամների ութ տոկոսը միայն։ «Այս ոլորտում մեծ աշխատանք են կատարել հաշմանդամների իրավունքների պաշտպան հասարակական կազմակերպությունները։ Մասնավորապես, մենք հատուկ ակցիաներ ենք կազմակերպում և բանակցություններ ենք վարում պոտենցիալ գործատուների հետ»,- ասաց նա։
Ալավերդյանը կարծիք հայտնեց, որ այս խնդրի լուծման համար նաև անհրաժեշտ են օրենսդրական նորմեր, որոնք մասնաչափեր են հաստատում այն կազմակերպությունների համար, որոնք պարտավոր կլինեին հաշմանդամներին ապահովել աշխատատեղերի որոշակի քանակով։
«Այս հարցը բազմիցս հնչեցվել է, սակայն մեր պետությունը հիմնվում է նրա վրա, որ հնարավոր չէ նման նորմեր ներմուծել և ստիպել մասնավոր հատվածին՝ հաշմանդամին ընդունել աշխատանքի»,- նշեց նա։ Ալավերդյանը վստահ է, որ նման նորմերը պետք է ունենան ստիպողական բնույթ։
Պաշտոնական տվյալներով, 2007թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է 148 հազ. հաշմանդամ, որոնց մեջ ցմահ հաշմանդամների թիվը կազմում է 88 հազ. մարդ։--0—