Հայաստանն իր ռազմական անվտանգության ապահովումը դիտարկում է ժողովրդավարության զարգացման համատեքստում. պաշտպանության նախարար
Հայաստանն իր ռազմական անվտանգության ապահովումը դիտարկում է ժողովրդավարության զարգացման համատեքստում, ուրբաթ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը՝ Ռազմական դոկտրինի հարցերին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ։
«Հայաստանը որդեգրել է ժողովրդավարության, բարեփոխումների և համամարդկային արժեքների ներդրման ուղին, հետևաբար, մենք երկրի ռազմական անվտանգությունը դիտարկում ենք ժողովրդավարական և իրավական պետության կառուցման, սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացման և քաղաքացիական հասարակության կայացման համատեքստում»,-ասաց Հարությունյանը։
Նրա խոսքերով, հենց այդ պատճառով Հայաստանի Ռազմական դոկտրինում հատուկ ուշադրություն է դարձվում Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկման մեխանիզմների ամրապնդմանը, այդ թվում՝ Ազգային ժողովի դերի մեծացմանը, բանակի և հասարակության միջև կապերի ամրապնդմանը։--0--