Հայաստանը ձգտում է տարածաշրջանում դառնալ մտավոր ծառայությունների կենտրոն. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ձգտում է տարածաշրջանում դառնալ մտավոր ծառայությունների կենտրոն, չորեքշաբթի Երևանում հայատարարել է Ռոբերտ Քոչարյանը՝ Նիդեռլանդների բանկի նախագահ Նութ Վելլինկիի հետ հանդիպման ժամանակ։
«Հայաստանը ձգտում է տարածաշրջանում դառնալ մտավոր ծառայությունների կենտրոն և այդ նպատակի համար հիմնական ներդրումը կատարել մարդկային ռեսուրսի մեջ»,- «Նովոստի-Արմենիային» Քոչարյանի խոսքերը փոխանցեցին նրա մամուլի ծառայությունից:
Իր հերթին, Նիդեռլանդների Բանկի նախագահը, երկու երկրների հարաբերությունները որակելով գերազանց, գոհունակությամբ է խոսել իր ղեկավարած կառույցի և Հայաստանի Կենտրոնական Բանկի սերտ համագործակցության մասին:
Հանրապետության նախագահի առաջարկությամբ նա անդրադարձել է մեր երկրի տնտեսության ֆինանսական հատվածի ներկա վիճակին, զարգացումներին՝ ընդգծելով ակնհայտ առաջընթացը:
Խոսելով իր հայաստանյան հանդիպումների մասին, նա նշել է, որ բավականին հետաքրքիր ու արդյունավետ քննարկումներ է ունեցել, ավելացնելով, որ տպավորված է մասնակիցների պատրաստվածության աստիճանով, ընկալունակությամբ, գիտելիքներով:
Այս կապակցությամբ, ՀՀ նախագահը վստահություն է հայտնել, որ պարոն Վելլինկի մասնակցությամբ քննարկումները օգտակար կլինեն այդ ոլորտում զբաղված մասնագետների համար: --0—