Բուլղարիայում հայկական կոնյակը մեծ հաջողություն է վայելում. դեսպան

Բուլղարիայում հայկական կոնյակը մեծ հաջողություն է վայելում։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Բուլղարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը։
«Վերջին տասը տարիների ընթացքում հայկական կոնյակը պաշտոնապես առաջին անգամ դուրս եկավ բուլղարական շուկա, քանի որ մինչև այժմ չկային օրինական մատակարարներ», - ասաց նա։
Դեսպանի խոսքերով, շուկայում հիմնականում ներկայացված է երկու արտադրողների՝ Երևանի կոնյակի գործարանի և «Արարատ» գինու-օղու-կոնյակի գործարանի արտադրանքը։
«Բուլղարացի փորձագետների սպասումներին հակառակ՝ հայկական կոնյակը մեծ հաջողություն ունեցավ», - ասաց նա։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանում 2007 թ. հունվար-օգոստոսի ամիսներին արտադրվել է 8397,4 հազ լիտր կոնյակ՝ 2006 թ, նույն ժամանակահատվածի 4585,8 հազ. լիտրի դիմաց։-0-