Հայաստանի քաղաքացիները կարծում են, որ 2007թ.ին կոռուպցիայի մակարդակը երկրում բարձրացել է. Transperensy International-ի հարցում

26.09.2007, 17:55
Հայաստանի քաղաքացիները կարծում են, որ 2007թ.ին կոռուպցիայի մակարդակը երկրում բարձրացել է. Transperensy International-ի հարցում
Հայաստանի քաղաքացիները կարծում են, որ 2007թ.ին կոռուպցիայի մակարդակը երկրում բարձրացել է. Transperensy International-ի հարցում

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Transperensy International» տարածաշրջանային զարգացման կենտրոնի անցկացրած հեռախոսային հարցման համաձայն պատասխանողների 62,7 տոկոսը կարծում են, որ 2007թ.-ին 2005թ.-ի համեմատությամբ կոռուպցիայի մակարդակը Հայաստանում բարձրացել է, իսկ 10,9 տոկոսը վկայում են դրա նվազման մասին։ Այս տվյալները չորեքշաբթի Երևանում լրագրողներին ներկայացրեց «Transperensy International» տարածաշրջանային զարգացման կենտրոնի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ամալյա Կոստանյանը։

«Միաժամանակ, հարցվածների 22,9 տոկոսը էական փոփոխություններ չի տեսնում այդ ցուցանիշում»,- ասաց նա։

Կոստանյանի խոսքերով, ամենակոռումպացված ոլորտներ են կոչվել պետական կառույցները, այդ թվում՝ Գլխավոր դատախազությունը, դատարանները և ոստիկանությունը, ինչպես նաև կրթական ոլորտը։

«Կոռուպցիայի բարձր մակարդակի պատճառների թվում պատասխանողները նշել են սոցիալական անբարենպաստ կենսապայմանները, անարխիան, օրենքի բացակայությունը, ինչպես նաև պետական պաշտոնյաների ագահությունը և ծուլությունը»,- տեղեկացրեց նա։

Միաժամանակ, Կոստանյանը նշեց, որ հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների տեղեկացվածության մասին հարցին դրական պատասխան են տվել պատասխանողների 73 տոկոսը։

«Սակայն հարցվածների միայն 11,1 տոկոսն է համարում, որ այդ միջոցառումները արդյունավետ են եղել»,- պարզաբանեց նա։

«Transperensy International» -ի հարցմանը մասնակցել են 1500 բնակիչ՝ Հայաստանի 41 քաղաքներից։ Առաջին նմանատիպ հարցազրույցը կազմակերպությունը անցկացրել է 2005թ.։

Հակակոռուպցիոն ռազմավարական ծրագիրը հաստատվել է Հայաստանի կառավարության կողմից 2003թ. նոյեմբերի 6-ին։ --0—