Հայաստանի երիտասարդ ծրագրավորողների մրցույթը առաջին անգամ կանցկացվի Microsoft-ի հովանավորությամբ

20.09.2007, 20:19
Հայաստանի երիտասարդ ծրագրավորողների մրցույթը առաջին անգամ կանցկացվի Microsoft-ի հովանավորությամբ

Հայաստանում երիտասարդ ծրագրավորողների մրցույթն առաջին անգամ կանցկացվի Microsoft-ի հովանավորությամբ։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնեց «Ձեռնարկություների ինկուբատոր» հիմնդրամի տնօրեն (Enterprise Incubator Foundation- EIF) Բագրատ Ենգիբարյանը։

Նրա խոսքերով, երիտասարդ ծրագրավորողների մրցույթը Հայաստանում անց է կացվում արդեն չորրորդ տարին անընդմեջ, բայց այն առաջին անգամ է ստանում միջազգային ճանաչում, որովհետև Microsoft-ը ներառում է այն իր Imagine Cup միջազգային մրցույթի շրջանակներում։

«Մինչ օրս ԱՊՀ երկրներից միայն Ռուսաստանն է ունեցել նման հնարավորություն, բայց հիմա նաև Հայաստանը կանցկացնի երիտասարդ ծրագրավորողների մրցույթ Microsoft-ի աջակցությամբ և նրանց հովանավորությամբ, ինչը հայ երիտասարդության առաջ ավելի լայն հնարավորություններ է բացում»,-ասաց Ենգիբարյանը։

Imagine Cup-ը ծրագրավորման ամենամյա մրցույթներ են, որոնք Microsoft-ը անցկացվում են ուսանողների համար։

2006-ին մրցույթին մասնակցեց 65000 ուսանող աշխարհի 100 երկրներից։ Դրանց մրցանակային հիմնադրամը կազմում է 170 հազ. ԱՄՆ դոլար։

2007-ի մրցույթի թեման է. «Պատկերացրեք աշխարհ, որտեղ տեխնոլոգիաները բոլորի և յուրաքանչյուրի առջև ավելի լավ կրթության ճանապարհ են բացում»։--0—