Հայաստանում սեպտեմբերի 6-12-ը գրանցվել է մեկ թույլ երկրաշարժ
13.09.2007,
15:51
Հայաստանում սեպտեմբերի 6-12-ը գրանցվել է մեկ թույլ երկրաշարժ
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սեյսմիկ կայանները հանրապետության տարածքում գրանցել են թույլ երկրաշարժի մեկ դեպք՝ էպիկենտրոնում 2-3 բալ ուժգնությամբ։
Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» հայտնեցին հանրապետության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից (ՍՊԱԾ), ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին՝ Դիլիջան քաղաքից 15 կմ դեպի հարավ-արևմուտք։
Տարածաշրջանում ստեղծված դրությունը ներկայացնելով՝ ՍՊԱԾ-ից հայտնեցին, որ Վրաստանում սեպտեմբերի 6-ին գրանցվել է երեք բալանոց երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Բոգդանովկա քաղաքից 10 կմ դեպի հարավ-արևելք։
Նույն օրը 5 բալանոց սեյսմիկ ցնցում է գրանցվել դաղստանյան Ռուտուլ քաղաքից 15 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ --0—