Հայաստանում ռուսական երկրորդ բազայի բացման անհրաժեշտություն չկա. Հայաստանի դեսպան

10.09.2007, 13:29
Հայաստանում ռուսական երկրորդ բազայի բացման անհրաժեշտություն չկա. Հայաստանի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ռուսական երկրորդ բազայի բացման անհրաժեշտության չկա։ Այս մասին «Նեզավիսիմոյա գազետա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը։

«Այդպիսի  ծրագրեր չկան։ Օբյեկտիվորեն ևս մեկ ռազմական բազայի բացման  անհրաժեշտություն չկա», - ասել է դեսպանը։

Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը, Ռուսաստանի սահմանապահ զորքերի հետ մեկտեղ, Հայաստանի ազգային անվտանգության կարևոր բաղկացուցիչն է։ Ռուսական 102-րդ ռազմական բազան տեղաբաշխված է Հայաստանի Գյումրի քաղաքում՝ Կարմիր դրոշի անդրկովկասյան ռազմական օկրուգի միավորումների բազայի հիման վրա միջպետական պայմանագրերին համաձայն։-0-