ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման մասին և ասել, թե ինչի մասին է խոսելու նրանց հետ
21.10.2020,
20:50
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հաստատել է այս շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ բանակցություններ վարելու մտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հաստատել է այս շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններ վարելու մտադրությունը՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելուն օգնելու նպատակով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Չորեքշաբթի ճեպազրույցում ելույթ ունենալիս՝ ԱՄՆ արտաքին գործերի նախարարն ասել է, որ խորհրդակցությունները տեղի կունենան հոկտեմբերի 23-ին:
Загружается новость ... "Лево"
«Ձեր առաջին հարցն այն էր, թե ինչի՞ եմ ես ցանկանում հասնել ուրբաթ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ: Դուք խոսեցիք այն մասին, թե արդյո՞ք մենք միջնորդելու ենք բանակցել ևս մեկ զինադադարի շուրջ՝ ակնարկելով, որ հրադադարի նախկին պարտավորությունները չեն աշխատել» - ասել է Պոմպեոն:Ըստ նրա, «խոսքը «երկրում» բարդ իրավիճակի մասին է»:
«Սա բարդ դիվանագիտական իրավիճակ է: Մեր տեսակետը, ինչպես եվրոպական գրեթե բոլոր երկրների տեսակետը, դեռևս այն է, որ առաջ շարժվելու ճիշտ ճանապարհը հակամարտության դադարեցումն է, նրանց դեէսկալացիան ապահովելու անհրաժեշտության հայտնելը», - շեշտել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:
Նրա խոսքով՝ ոչ մի երկիր չպետք է խառնվի՝ այս հակամարտությանը՝ յուղ լցնելով կրակին, չպետք է զենքի համակարգեր տրամադրի, աջակցի: Եվ հետո, այդ փուլում հնարավոր է հասնել դիվանագիտական լուծման, որն ընդունելի կլինի բոլորի համար:
«Ես այս մասին նրանց հետ կխոսեմ ուրբաթ օրը», - հավելել է Պոմպեոն:-0-