565.05
6.28
485.27
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Սարգսյան. Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները մշտապես վերընթաց զարգացում են ապրել

16:04
19 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի անկախությունից ի վեր հայ-ամերիկյան հարաբերությունները մշտապես վերընթաց զարգացում են ապրել, և դա տեղի է ունեցել երկուստեք ջանքերի ու փոխադարձ քաղաքական կամքի շնորհիվ, ընդգծել է հանրապետության նախագահը հինգշաբթի ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է նախագահի մամուլի գրասենյակը:

«Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է հանձնաժողովի գործունեությունը, որը, նրա համոզմամբ, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության համակարգման կարևոր և հաջողված ձևաչափ է: Ընթացիկ տարում, նախագահի գնահատմամբ, հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերություններում ունեցած կարևոր ձեռքբերումներից էր Առևտրի և ներդրումների խրախուսման մասին (TIFA) շրջանակային համաձայնագրի ստորագրումը, ինչը նաև հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության մասին է վկայում»,-ասված է հաղոքրդագրությունում:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ներկայումս երկկողմ հարաբերությունների օրակարգը ներառում է ամենատարբեր ոլորտներ՝ քաղաքական, տնտեսական, անվտանգության, հումանիտար և այլն, որոնց շրջանակներում տարեցտարի նոր ձեռքբերումներ են արձանագրվում: Հայաստանը և Միացյալ Նահանգները ամուր գործընկերային հարաբերություններ ունեն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ համագործակցության ձևաչափերում:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել տարիներ շարունակ Հայաստանի տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը Միացյալ Նահանգների ցուցաբերած աջակցությունը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ ԱՄՆ ջանքերը: Նախագահը կարևորել է նաև Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահող երկրի, շարունակական ջանքերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը ևս բարձր է գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս մակարդակը, ընդգծելով, որ Հայաստան է ժամանել առաջին հերթին Միացյալ Նահանգների գնահատանքը հայտնելու անվտանգության բնագավառում երկկողմ համագործակցության համար, որը, ըստ նրա, հատկապես կարևոր է գնահատվում համաշխարհային վերջին զարգացումների և Փարիզում տեղի ունեցածի համատեքստում:

«Միացյալ Նահանգները և Հայաստանը գործընկերներ են խաղաղությանը, կայունությանը և բարեկեցությանն առնչվող տարաբնույթ հարցերում: Մենք բարձր ենք գնահատում գլոբալ անվտանգության ոլորտում Հայաստանի ներդրումը, մասնավորապես՝ 2004թ.-ից Կոսովոյում և 2010թ.-ից Աֆղանստանում՝ ՆԱՏՕ-ի շրջանակում, 2014թ.-ից Լիբանանում՝ ՄԱԿ-ի շրջանակում, իսկ վերջերս Խաղաղապահության հարցերին նվիրված ՄԱԿ-ի վեհաժողովում, Հայաստանն հայտարարեց ամբողջ աշխարհում խաղաղապահ առաքելություններին աջակցելու իր պատրաստակամության մասին: Ուրախ եմ լինել այստեղ՝ Երևանում և օգնել մեր երկու երկրների միջև առևտրային կապերի սերտացմանը՝ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի միջոցով: Մենք, տեղի մեր գործընկերների հետ, շարունակում ենք աշխատել՝ աջակցելու Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում և ժողովրդավարական զարգացման, այդ թվում նաև սահմանադրական բարեփոխումների դեկտեմբերի 6-ին նախատեսված հանրաքվեի թափանցիկության, ներառականության ու ներկայացուցչականության հարցերում»,-ՀՀ նախագահի հետ հանդիպմանն ասել է Բրիջիթ Բրինքը:

Բրիջիթ Բրինքը Հայաստան է ժամանել Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով:-0-
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:30
26 Սեպտեմբերի 2020
Փաշինյանը պատասխանել է այն հարցին, թե ինչու է կոալիցիա կազմել Ծառուկյանի հետ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը պատասխանել է այն հարցին, թե ինչու է կոալիցիա կազմել Ծառուկյանի հետ. ՎԻԴԵՈ
14:40
26 Սեպտեմբերի 2020
Փաշինյանը կոնֆիդենցիալ տեղեկատվություն կհրապարակի (ՖՈՏՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գաղտնի տեղեկատվություն կհրապարակի․ ՖՈՏՈ
20:20
25 Սեպտեմբերի 2020
Ալիևն այն առաջնորդը չէ, որն ընդունակ է խաղաղության հասնել. ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մեկնաբանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները
17:00
25 Սեպտեմբերի 2020
Ադրբեջանի ղեկավարությանը խորհուրդ եմ տալիս չգնալ «կոնֆիդենցիալ ինֆորմացիաների» բացահայտման ճանապարհով. վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը ապակայունանա․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանի ղեկավարությանը խորհուրդ եմ տալիս չգնալ «կոնֆիդենցիալ ինֆորմացիաների» բացահայտման ճանապարհով. վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը ապակայունանա․ Նիկոլ Փաշինյան. ՎԻԴԵՈ
12:36
25 Սեպտեմբերի 2020
«Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը. ԱԺ խոսնակը հայտարարություն է տարածել
«Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը. ԱԺ խոսնակը հայտարարություն է տարածել
19:31
24 Սեպտեմբերի 2020
Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ․ պարզաբանում է ՀՔԾ-ն
ՀՔԾ-ն պաշտոնական պատասխան է տվել ԶԼՄ-ներում հայտնված հրապարակումներին այն մասին, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ է հարուցվելու
16:58
24 Սեպտեմբերի 2020
«Ռուսաստանի դաշնակից» և ԱՄՆ-ի հետ երկխոսության երկրորդ փուլ. Փաշինյանը ներկայացրել է արտաքին քաղաքականության օրակարգի թեման
Նիկոլ Փաշինյանը հակիրճ անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի թեմային
18:05
23 Սեպտեմբերի 2020
Ամերիաբանկի հաճախորդների համար նոր հնարավորություն հետևելու SWIFT միջազգային փոխանցումների ընթացքին Օնլայն/Մոբայլ բանկինգի միջոցով
Ամերիաբանկի հաճախորդների համար նոր հնարավորություն հետևելու SWIFT միջազգային փոխանցումների ընթացքին Օնլայն/Մոբայլ բանկինգի միջոցով
17:22
22 Սեպտեմբերի 2020
Դատարանը բավարարեց Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը
Դատարանը բավարարեց Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը
12:23
22 Սեպտեմբերի 2020
«Իմ քայլի» շատ պատգամավորներ պատրաստվում են մանդատը վա՞յր դնել. իշխող խմբակցության պատգամավորը մեկնաբանում է
«Իմ քայլի» շատ պատգամավորներ պատրաստվում են մանդատը վա՞յր դնել. իշխող խմբակցության պատգամավորը մեկնաբանում է
14:55
21 Սեպտեմբերի 2020
Մարտահրավերները մեկ անգամ ևս վերահաստատում են մեր գործընկերության կարևորությունը. Թրամփը շնորհավորել է ՀՀ-ին Անկախության տոնի առթիվ
Այսօրվա մարտահրավերները մեկ անգամ ևս վերահաստատում են մեր գործընկերության կարևորությունը. Թրամփը շնորհավորել է ՀՀ-ին Անկախության տոնի առթիվ
16:10
20 Սեպտեմբերի 2020
Երբ Փաշինյանը Ծառուկյանի հետ հուշագիր էր կնքում, բռնաբարության դեպքն ընդունելի՞ էր. Տիգրան Քոչարյան
Երբ Փաշինյանը Ծառուկյանի հետ հուշագիր էր կնքում, բռնաբարության դեպքն ընդունելի՞ էր. մեդիափորձագետ