Վաշինգտոնում ընթանում է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը
01.05.2023,
18:55
ԱՄՆ մայրաքաղաքում ընթանում է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Վաշինգտոնում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Այսօր ավելի վաղ Վաշինգտոնում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Բլինքենի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:-0-