Վաղը Մոսկվայում տեղի կունենան Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ բանակցությունները, ի՞նչ են քննարկելու

10.01.2021, 14:29

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հունվարի 11–ին Մոսկվայում տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Նախատեսվում է քննարկել 2020թ.–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության իրագործման ընթացքը և տարածաշրջանում առկա խնդիրների լուծմանն ուղղված հետագա քայլերը։ 

Հատուկ ուշադրություն է դարձվելու ռազմական գործողությունների հետևանքով տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ու զարգացմանն ուղղված հարցերին։ 

Բացի այդ, նախատեսված են Պուտինի առանձին հանդիպումներն Ալիևի և Փաշինյանի հետ։–0–