554.01
6.88
476.94
+4
Եղանակը Երևանում
Հայ

Թուրքիայի ԱԳՆ–ն արձագանքել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

10:15
25 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Անկարան ամբողջովին հերքում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որում նա ճանաչել է Օսանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին նախօրեին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, գրում է ՏԱՍՍ–ը։

«Խոսքերը չեն կարող փոխել կամ կրկին գրել պատմությունը։ Մենք որևէ բան չունենք սովորելու ուրիշ մեկից մեր պատմության վերաբերյալ։ Քաղաքական օպորտունիզմը աշխարհի և արդարության մեծագույն դավաճանությունն է։ Մենք ամբողջովին հերքում ենք հայտարարությունը, որը հիմնված է բացառապես պոպուլիզմի վրա», – գրել է Թուրքիայի ԱԳ նախարարը Twitter–ի իր էջում։

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օգտագործել է «Ցեղասպանություն» եզրույթը` խոսելով 1915թ.–ին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանության մասին։

Загружается новость ... "Лево"

ԱՄՆ նախագահներն ապրիլի 24–ին ավանդաբար դիմում են հայ ժողովրդին` կարեկցանքի և աջակցության խոսքերով։ Սակայն «ցեղասպանության» եզրույթը փոխարինում էին «ջարդ», «մեծ ողբերգություն», «Մեծ Եղեռն» ձևակերպումներով։

Այսպիսով, Բայդենը կատարեց նախընտրական քարոզարշավի ընթացքում տված խոստումը։ Նա 40 տարվա ընթացքում դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, որը 1915թ.–ին տեղի ունեցած հայերի զանգվածային սպանություններն անվանեց Ցեղասպանություն։ Ռոնալդ Ռեյգանը եղել է ԱՄՆ վերջին նախագահը, ով 1981թ.–ին հայերի նկատմամբ կատարված ոճրագործություններն անվանել է «Ցեղասպանություն», սակայն շուտով հետ է կանգնել իր խոսքերից Թուրքիայի ճնշման ներքո։

Թուրքիան կտրականապես հերքում է «ցեղասպանություն» եզրույթը` պահանջելով անցկացնել միջազգային քննություն և կարծում է, որ այս չափազանց ցավոտ հարցի դիրքորոշումը լակմուսային թուղթ է, որը թույլ է տալիս սահմանել այս կամ այն օտարերկրյա պետության վերաբերմունքը։

Բայդենի հայտարարության նախաշեմին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն արդեն հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի պաշտպանել իր դիրքորոշումը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հարցում։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն զգուշացրել էր Վաշինգտոնին այդ քայլի կապակցությամբ` նշելով, որ այն կվնասի թուրք–ամերիկյան հարաբերություններին։ ԱՄՆ–ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը զգուշացրել է, որ Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «չի նպաստի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը» և երկու երկրների սահմանների բացման, որը մնում է փակ, սակայն կարող է ապաարգելափակվել` հաշվի առնելով ղարաբաղյան պատերազմի արդյունքները։–0–

Partners News
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:02
27 Հոկտեմբերի 2021
Էրդողան. Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, եթե նա լուծի խնդիրներն Ադրբեջանի հետ
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, եթե նա լուծի խնդիրներն Ադրբեջանի հետ
10:48
21 Հոկտեմբերի 2021
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը Մոսկվայում քննարկել են տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հարցերը
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը Մոսկվայում քննարկել են տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հարցերը
16:03
18 Հոկտեմբերի 2021
Ադրբեջանը խոստացել է համարժեք պատասխանել Հայաստանի դրական քայլերին սահմանների դելիմիտացիայի հարցում
Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը համարժեք կպատասխանի Հայաստանի կողմից արված ցանկացած դրական քայլի երկու երկրների սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցում
10:16
14 Հոկտեմբերի 2021
Ադրբեջանը հերքել է Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանցի վարորդներին ազատ արձակելու լուրը
Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհին ձերբակալած իրանցի վարորդներին ազատ արձակելու մասին տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում
21:24
12 Հոկտեմբերի 2021
Փաշինյանը` Պուտինին.ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը Մոսկվայում Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը մնում է չլուծված.ՎԻԴԵՈ
18:25
09 Հոկտեմբերի 2021
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստ են կազմակերպել Փաշինյան–Ալիև հանդիպումը
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարել են, որ պատրաստ են կազմակերպել Փաշինյան–Ալիև հանդիպումը
14:04
07 Հոկտեմբերի 2021
Իրանն առաջ է մղում «Կովկասի միջանցքը»` ի հակադրություն Բաքվի և Անկարայի երազանքների` «Զանգեզուրյան միջանցքի». Ոսկանյան (ՖՈՏՈ)
«Ոչ մի ուղի Իրանի համար փակ չի մնա». Իրանն առաջ է մղում «Կովկասի միջանցքը»` ի հակադրություն Բաքվի և Անկարայի երազանքների` «Զանգեզուրյան միջանցքի».ՖՈՏՈ
12:52
06 Հոկտեմբերի 2021
Ադրբեջանը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը.ԶԼՄ
ԶԼՄ–ները հայտնում են, որ «Ադրբեջենական ավիաուղիներ» ավիաընկերությունը Բաքու–Նախիջևան–Բաքու ներքին չվերթ կատարելիս հոկտեմբերի 6–ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը
10:47
06 Հոկտեմբերի 2021
Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները Մոսկվայում կքննարկեն Կովկասում տիրող իրավիճակը
Իրանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կարձագանքի «տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությանը»։
13:36
04 Հոկտեմբերի 2021
«Եթե ՀՀ իշխանությունները լինեին թուրքական գործակալներ, ապա կանեին նույնը՝ իրենց նպատակին հասնելու համար».Քոչարյանը` գործող իշխանությունների մասին (ՎԻԴԵՈ)
«Եթե ՀՀ իշխանությունները լինեին թուրքական գործակալներ, ապա կանեին նույնը, նույն հերթականությամբ՝ իրենց նպատակին հասնելու համար».Քոչարյանը` գործող իշխանությունների մասին.ՎԻԴԵՈ