424.11
4.26
393.28
+8
Եղանակը Երևանում
Հայ

Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ ապրիլի 24–ի կապակցությամբ

18:55
24 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ 1915թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ։

Թրամփի հայտարարությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

ԱՄՆ նախագահներն ավանդաբար ապրիլի 24–ին դիմում են հայ ժողովրդին` կարեկցանքի և աջակցության խոսքով։ Սակայն նրանց ելույթում «ցեղասպանություն» եզրույթը փոխարինվում է «ջարդեր», «մեծ եղեռն» ձևակերպումներով։ 

Загружается новость ... "Лево"

«Այսօր մենք միանում ենք համաշխարհային հանրությանը, որպեսզի հարգենք Մեծ Եղեռնի ժամանակ զոհվածների հիշատակը, որը 20–րդ դարի ամենասարսափելի զանգվածային չարագործություններից է։ Սկսած 1915թ.–ից մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան երթի դատապարտվեցին։ Հիշատակի այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, միաժամանակ վերահաստատում ենք մեր հանձնառությունը ամրապնդելու ավելի մարդասեր ու խաղաղ աշխարհը», – նշվում է հայտարարության մեջ։

Թրամփի խոսքով, ամեն տարի ապրիլի 24–ին ամերիկացիներն անդրադառնում են ամերիկացի և հայ ժողովուրդների միջև ամուր կապերին։

«Մենք հպարտ ենք 1915թ․ Հայկական և սիրիական օգնության ամերիկյան կոմիտեի հիմնադիրների հսկայական ջանքերով, որոնք կարևորագույն մարդասիրական օժանդակություն տրամադրեցին հայ փախստականներին։ Շնորհակալ ենք հազարավոր ամերիկացիներին, որոնք իրենց ներդրումը կատարեցին` օգնություն ցուցաբերելով սեփական տներից արտաքսված հայերին։ Այս օրը ողբերգության լույսի ներքո մենք ականատես ենք լինում նաև հայ ժողովրդի ուժին ու ամրությանը: Երջանիկ ենք, որ շատ հայեր իրենց հարուստ մշակույթը բերեցին դեպի մեր ափեր և այդքան մեծ ներդրում ունեցան մեր երկրի կյանքում՝ լինելով զինվորներ, նշանավոր արտիստներ, անվանի ճարտարապետներ և հաջողակ գործարարներ», – նշվում է հայտարարության մեջ։

Նա նշել է, որ ԱՄՆ–ն ողջունում է հայերի և թուրքերի ջանքերը ճանաչելու և հաշվի նստելու իրենց ցավալի պատմության հետ։

«Այս օրը մենք մեր պարտքն ենք համարում հիշել նրանց, ովքեր տառապել է ու զոհվել և վերահաստատում ենք մեր նվիրվածությունը` պաշտպանելու խոցելի կրոնական և էթնիկ փոքրամասնություններին ամբողջ աշխարհում», – նշվում է Թրամփի հայտարարության մեջ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:25
29 Մարտի 2024
Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ից նշել են, որ Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
13:41
29 Մարտի 2024
Փոխվստահության ձևավորուման գործընթացը երբեք չի լինում միակողմանի․ փորձագետնը՝ Երևան–Բաքու բանակցությունների մասին
Միաժամանակ նա չի հերքել կողմերի միջև երկխոսության հաստատման անհրաժեշտությունը
11:23
29 Մարտի 2024
Իրավիճակը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լավատեսություն չի ներշնչում հայկական ղեկավարության դիրքորոշման պատճառով․ Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը հորինված պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման
11:04
28 Մարտի 2024
Բլինքեն–Փաշինյան–ֆոն դեր Լեյեն բրյուսելյան հանդիպումը կապ չունի Ադրբեջանի հետ․ Պետդեպում նշել են այդ քննարկման նպատակները
Բրյուսելյան հանդիպմանը հիմնական ուշադրությունը կուղղվի  Հայաստանի տնտեսական կայունությանը
10:55
27 Մարտի 2024
ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Պետդեպ
Պետդեպից հայտնել են, որ ԱՄՆ–ի նպատակն է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն և տևական խաղաղության
13:19
26 Մարտի 2024
Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը
10:34
26 Մարտի 2024
Ադրբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ արբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են
16:01
25 Մարտի 2024
Հայաստանն ու Վրաստանն անվերապահորեն ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը
Փաշինյանը վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայտարարության ժամանակ հիշեցրել է հունվարին երկրների միջև ռազմավարական համագործակցության մասին ստորագրված հուշագրի մասին
20:21
21 Մարտի 2024
Փաշինյանը ԵԽ նախագահի հետ քննարկել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը
Փաշինյանը հանդիպել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ
11:49
21 Մարտի 2024
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր