630.16
7.24
518.61
+19
Եղանակը Երևանում
Հայ

Սիրիացի վարձկան ահաբեկիչները դատապարտվեցին ցմահ ազատազրկման

20:30
04 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում՝ դատավոր Նապոլեոն Օհանյանը հրապարակեց Սիրիայի քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի ու Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջիի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական վճիռը, որով վերջիններս դատապարտվեցին ցմահ ազատազրկման: 

Այս մասին հայտնում է «Արմենպրես»-`հղում անելով Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանին:

Սիրիայի քաղաքացիները դատապարտվել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում որպես վարձկան-ահաբեկիչներ ներգրավվելու համար:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին, չհանդիսանալով Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, մշտապես չբնակվելով դրա տարածքում, ընդգրկված չլինելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմում, այլ հանդիսանալով Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ, Սիրիայի Արաբական Հանրապետության կամ այլ պետության կողմից ուղարկված չլինելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կազմում պաշտոնեական պարտականություններ կատարելու համար, նյութական հատուցում ստանալու դիմաց, կազմակերպված խմբի կազմում մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծված ագրեսիվ պատերազմին, որի ընթացքում նրանց գործողություններն ուղղված են եղել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում քաղաքացիական անձանց և զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող անձանց ոչնչացնելուն կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն, իսկ այդ գործողությունների նպատակն իրենց բնույթով և էությամբ ուղղված են եղել խաղաղ բնակչությանն ահաբեկելուն՝ ապակայունացնելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ներքին վիճակը:

Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 389-րդ հոդվածով, 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 395-րդ հոդվածի 3-րդ մասով:

Մեղադրական եզրակացությամբ հիմնավորվել է միջազգային մի շարք, մասնավորապես` «Սուլթան Սուլեյման Շահ», «Սուկուր, «Համզա», «Սուլթան Մուրադ» և այլ նմանատիպ անդամ հանդիսացող ևս ավելի քան 30 վարձկանների կողմից սանձազերծված պատերազմին ներգրավվելու, ինչպես նաև նրանց կողմից տարբեր պատերազմական հանցագործություններ կատարելու հանգամանքը: Հետախուզման մեջ է ինքնությունը պարզված ավելի քան 30 վարձկան:

Իրավապահները պարզել են նաև միջազգային ահաբեկչական այդ խմբավորումներից մեկի ղեկավարի ինքնությունը, հիմնավորվել է նրա կողմից խաղաղության, մարդկության անվտանգության դեմ հանցագործությունների փաստը: Պարզվել է «Սուլթան Սուլեյման Շահ» միջազգային ահաբեկչական խմբավորման պարագլուխ-ղեկավար Աբու Համշա մականվամբ Մուհամադ ալ Ջասիմի ինքնությունը, որն ազգությամբ արաբ է, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի: Վարույթ իրականացնող մարմինը ներգրավել է նրանց որպես մեղադրյալ, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Աշխատանքներ են տարվում նրանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:06
10 Հունիսի 2021
Էրդողանը բանակցություններ կանցկացնի Ալիևի հետ Շուշիում
Էրդողանը բանակցություններ կանցկացնի Ալիևի հետ Շուշիում
13:25
01 Հունիսի 2021
Մեծ Բրիտանիան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դուրս բերել զորքերը
Մեծ Բրիտանիան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դուրս բերել զորքերը
13:40
31 Մայիսի 2021
Մհեր Գրիգորյան. տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առավել տեսանելի են ԽՍՀՄ ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների վերականգնման հնարավորությունները
Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առավել տեսանելի են ԽՍՀՄ ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների և ուղիների վերականգնման հնարավորությունները
12:01
28 Մայիսի 2021
ԱՄՆ–ն կոչով դիմել է Երևանին և Բաքվին
ԱՄՆ–ն կոչով դիմել է Երևանին և Բաքվին
12:12
24 Մայիսի 2021
ՌԴ ԱԳՆ. ՀԱՊԿ–ի դռները պետք է բաց լինեն բոլորի, այդ թվում` Ադրբեջանի համար
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ–ի դռները պետք է բաց լինեն բոլորի, այդ թվում` Ադրբեջանի համար
14:27
23 Մայիսի 2021
Բացահայտվել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարը հրամայել է խոցել ռուսական կործանիչը
Բացահայտվել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարը հրամայել է խոցել ռուսական կործանիչը
18:23
21 Մայիսի 2021
Պեսկովը մեկնաբանել է հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի մասին գաղտնազերծված աղմկահարույց փաստաթուղթը
Պեսկովը մեկնաբանել է հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի մասին գաղտնազերծված աղմկահարույց փաստաթուղթը
22:18
18 Մայիսի 2021
«Մենք կհաղթենք, Հայաստանը կհաղթի». Tigran Arzakantsyan Foundation–ն ու Դեմկուսը միասին կմասնակցեն ընտրություններին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Tigran Arzakantsyan Foundation–ն  ու Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը երեքշաբթի Համագործակցության հուշագիր ստորագրեցին.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:36
17 Մայիսի 2021
ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը բերման է ենթարկվել. ոստիկանությունից հայտնել են պատճառը.ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը բերման է ենթարկվել. ոստիկանությունից հայտնել են պատճառը.ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
16:01
11 Մայիսի 2021
«Մենք ձեզ շա՞տ ենք խանգարում». Լավրովը Բաքվում բարկացել է օպերատորների վրա (ՎԻԴԵՈ)
«Մենք ձեզ շա՞տ ենք խանգարում». Բաքվում օպերատորները բարկացրել են Լավրովին.ՎԻԴԵՈ
13:27
11 Մայիսի 2021
Ալիևը հայտարարել է Զանգեզուրի միջանցքի հարցում առաջխաղացումների մասին
Ալիևը հայտարարել է Զանգեզուրի միջանցքի հարցում առաջխաղացումների մասին
10:49
06 Մայիսի 2021
Մեկնարկել է Այվազյանի ու Լավրովի առանձնազրույցը (ՖՈՏՈ)
Մեկնարկել է Այվազյանի ու Լավրովի առանձնազրույցը.ՖՈՏՈ