ՌԴ ԱԳՆ-ն մեղադրել է ԵՄ-ին Ռուսաստանը Հարավային Կովկասից դուրս մղելու փորձերի մեջ

14.09.2022, 10:27
ՌԴ ԱԳՆ-ն մեղադրել է ԵՄ-ին Ռուսաստանը Հարավային Կովկասից դուրս մղելու փորձերի մեջ
ՌԴ ԱԳՆ-ն մեղադրել է ԵՄ-ին Ռուսաստանը Հարավային Կովկասից դուրս մղելու փորձերի մեջ

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադրության կայունացման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

«Բաքվի և Երևանի հետ սերտ շփումների մեջ ենք։ Ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլեր՝ նպաստելու իրադրության հնարավորինս արագ կարգավորմանը»,- ասել է նա։

Գոնչարը մեղադրել է Եվրամիությանը Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու փորձեր իրականացնելու մեջ՝ ընդգծելով, որ ԵՄ-ն ակնհայտորեն փորձում է միջամտել ՌԴ-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ աշխատանքներին։ «Ուշագրավ է, որ Հարավային Կովկասի հարցով Բրյուսելի ակտիվացումը տեղի ունեցավ Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցների և ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով համատեղ աշխատանքների դադարեցման ֆոնին»,- հայտարարել է Դենիս Գոնչարը։-0-