Պուտինն արձագանքեց բանակցություններ սկսելու Զելենսկու առաջարկին
25.02.2022,
16:03
Պուտինն արձագանքեց բանակցություններ սկսելու Զելենսկու առաջարկին

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ բարձր մակարդակում։
Այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հետ խոսակցության ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ առաջարկել էր Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Պուտինը հայտարարեց, որ որոշել է Դոնբասում հատուկ ռազմական օպերացիայի անցկացման մասին:
Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ հանգամանքները «մեզնից պահանջում եմ վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին օգնության խնդրանքով»: ՌԴ նախագահը հայտարարել է, որ արյունահեղության ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է Ուկրաինայի իշխող ռեժիմի խղճին և կոչ է արել ուկրաինացի զինվորականներին չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքն ու գնալ տուն:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՌԴ Զինված ուժերը հրթիռային, ավիացիոն կամ հրետանային որևէ հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին: Գերատեսչության տվյալներով, գերճշգրիտ հարվածներով շարքից հանվում են ռազմական ենթակառուցվածքը, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները, Ուկրաինայի Զինված ուժերի ավիացիան: Նախարարությունից նշել են, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում:-0-