ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին Զելենսկին ասել է իր տեսաուղերձում։
«Ուկրաինայի ամբողջ տարածքում մարտեր են, եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է Զելենսկին։
Նշենք, որ փետրվարի 24-ին Պուտինը հայտարարեց, որ որոշել է Դոնբասում հատուկ ռազմական օպերացիայի անցկացման մասին:
Загружается новость ... "Лево"
Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ հանգամանքները «մեզնից պահանջում եմ վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին օգնության խնդրանքով»: ՌԴ նախագահը հայտարարել է, որ արյունահեղության ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է Ուկրաինայի իշխող ռեժիմի խղճին և կոչ է արել ուկրաինացի զինվորականներին չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքն ու գնալ տուն:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՌԴ Զինված ուժերը հրթիռային, ավիացիոն կամ հրետանային որևէ հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին: Գերատեսչության տվյալներով, գերճշգրիտ հարվածներով շարքից հանվում են ռազմական ենթակառուցվածքը, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները, Ուկրաինայի Զինված ուժերի ավիացիան: Նախարարությունից նշել են, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում:-0-