Փաշինյանը մեկնում է Պրահա. կհանդիպի Ալիեւի ու Էրդողանի հետ

06.10.2022, 10:40
Փաշինյանը մեկնում է Պրահա. կհանդիպի Ալիեւի ու Էրդողանի հետ
Փաշինյանը մեկնում է Պրահա. կհանդիպի Ալիեւի ու Էրդողանի հետ
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Այցի շրջանակում Պրահայում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:

Նույն օրը Պրահայում նախատեսված է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:-0-