+11
Եղանակը Երևանում
Հայ

Մոսկվան դիմել է հայ, թուրք, ադրբեջանցի գործընկերներին, որ Վրաստանին բացատրեն «3+3»-ի առավելությունները

15:52
14 Հունվարի 2022

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը համոզված է, որ Հարավային Կովկասում թշնամական գործողությունների դադարեցումը և տրանսպորտային բոլոր ուղիների ապաշրջափակումը՝ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, բացելու է հնարավորություններ, որոնցում հետաքրքրված են տարածաշրջանի բոլոր երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի արտգործնախարարն այդ մասին ասել է իր ամենամյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ՝ խոսելով Հարավային Կովկասի հարցերին նվիրված «3+3» խորհրդակցական ձևաչափի մասին:

Լավրովը ընդգծել է, որ Վրաստանի միացումը «3+3»-ին չի պարտավորեցնելու Թբիլիսիին փոխել իր քաղաքական դիրքորոշումները:

«Մենք կարող ենք պայմանավորվել, որ այդ ձևաչափի շրջանակներում քննարկում ենք բացառապես այն թեմաները, որոնք հետաքրքրում են բոլոր մասնակիցներին», - ասել է Սերգեյ Լավրովը՝ հավելելով, թե քանի որ Մոսկվան դիվանագիտական հարաբերություններ չունի Թբիլիսիի հետ, այդ պատճառով շատ հնարավորություններ չունի բացատրելու վրացական կողմին փոխգործակցության նշված ձևաչափի առավելությունները: Այդ պատճառով Ռուսաստանը այդ հարցով դիմել է հայ, թուրք և ադրբեջանցի գործընկերներին, որպեսզի նրանք վրացի հարևաններին փոխանցեն այդ միտքը:

Լավրովի խոսքով՝ Վրաստանի շահերից է բխում առանց նախապայմանների «3+3»-ին միանալը:

Նոր հարթակի գաղափարի մասին

Տարածաշրջանի վեց երկրների համագործակցության նոր հարթակի (այսպես կոչված «վեցի հարթակ» կամ «3+3» ձևաչափ) ստեղծման գաղափարով պաշտոնապես Անկարան հանդես է եկել 2020թ.–ի աշնանը արցախյան պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Այս նախաձեռնության մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն առաջին անգամ հայտարարել է նախորդ տարվա դեկտեմբերի 11–ին Բաքու կատարած այցի ժամանակ` անվանելով այն «Վեցի հարթակ»։

Հիմա հարթակի գործարկմանն ուղղված բանակցություններում ակտիվորեն ներգրավված է Մոսկվան։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով, իրանական կողմը դրական է վերաբերվել այդ նախաձեռնությանը, ինչպես նաև Ադրբեջանն ու Թուրքիան, աշխատանքներ են ընթանում հայ գործընկերների հետ։ Մոսկվայում հույս ունեն, որ Վրաստանը ևս, չնայած բոլոր խնդիրներին, «կկարողանա իր արմատական հետաքրքրությունը տեսնել խորհրդակցությունների նման մեխանիզմի ստեղծման մեջ»։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների