Միրզոյանը զանգահարել է Լավրովին

10.02.2023, 15:52
Միրզոյանը զանգահարել է Լավրովին, ի՞նչ են քննարկել
Միրզոյանը զանգահարել է Լավրովին
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրը։ Այս մասին նշվում է ՌԴ ԱԳՆ կայքը։

«Ռուսական կողմը կարևորել է ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի կատարման աշխատանքների արագ վերսկսումը, ներառյալ բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան և դեմարկացիան, Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցումը, ինչպես նաև հասարակական գործիչների, փորձագետների և խորհրդարանականների միջև երկխոսության խթանումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք ակտուալ հարցերի շուրջ՝ հայտնելով Մոսկվայի և Երևանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման փոխադարձ մտադրությունը։

Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։–0–