Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ
10.11.2021,
10:42
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ հաստատվել է առանց առարկությունների
![Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ](/upload/iblock/f3a/0jljg1qo98vqssw4n9u47kz3ujmk6uao.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ հաստատվել է առանց առարկությունների։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Միացյալ Թագավորությունում Հայ դատի հանձնախումբը։
Նշվում է, որ օրինագծի հաջորդ ընթերցումը տեղի կունենա 2022 թվականի մարտի 18-ին։
ՄԹ-ում Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել օրինագծի հեղինակ Թիմ Լոութոնին և մյուս համահեղինակներին։–0–