Լավրովը շնորհավորել է Միրզոյանին ու հրավիրել Մոսկվա

20.08.2021, 15:57
Լավրովը շնորհավորել է Միրզոյանին ու հրավիրել Մոսկվա նրան հարմար ժամկետներում
Լավրովը շնորհավորել է Միրզոյանին ու հրավիրել Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԱԳ նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանին։ 

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, ասել է. 

«Հարգելի՛ Արարատ Սամվելի, 

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: 

Բարձր եմ գնահատում ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում Ձեր ունեցած ներդրումը հայ-ռուսական արդյունավետ միջխորհրդարանական կապերի զարգացման գործում։ Ակնկալում եմ երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև սերտ, բազմաբովանդակ համագործակցության հետագա առաջմղումը, ինչը բխում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների առանցքային շահերից։ 

Հավատում եմ, որ տարածաշրջանային հարցերի լուծման գործում Մոսկվայի և Երևանի արդյունավետ համագործակցությունը, բազմակողմ հարթակներում դիրքորոշումների համաձայնեցվածությունը և եվրասիական ինտեգրացիոն նախագծերի անշեղ իրագործումը հետագայում ևս կնպաստեն մեր հարաբերությունների դաշնակցային ոգու և հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանը: 

Մաղթում եմ հաջողություն բարձր պետական պաշտոնում, քաջառողջություն և բարեկեցություն։

Հրավիրում եմ Մոսկվա Ձեզ հարմար ժամկետներում»:

Օգոստոսի 19–ին Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԳ նախարար։ Այդ պաշտոնը թափուր էր ավելի քան 2.5 ամիս այն բանից հետո, երբ մայիսի 31–ին ՀՀ նախագահը ստորագրեց Արա Այվազյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը։–0–