Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
28.09.2023,
17:48
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «թշնամական» է անվանել Հայաստանի որոշումը՝ վավերացնել Հռոմի ստատուտը։
Նրա խոսքով, Մոսկվան չի ողջունում Հռոմի ստատուտին միանալու Երևանի մտադրությունը։
«Հայաստանը շատ լավ գիտի, որ մենք մասնակից չենք (Հռոմի ստատուտի, խմբ.), և Հայաստանը քաջատեղյակ է (Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու օրդեր տալու մասին) ընդունված դժվար ընկալվող որոշման մասին, որն ընդունվել է այս ստատուտի հիման վրա: Մենք գիտենք, որ Երևանում դա շատ լավ գիտեն: Մենք սա չենք ողջունում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ խոսելով Հայաստանի համապատասխան գործողությունների մասին։
Հինգշաբթի կայացած պետակաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում քննարկումներից հետո պատգամավորները հավանություն են տվել Հռոմի ստատուտի վավերացման նախագծին և այն ներառել ԱԺ հաջորդ նիստի օրակարգում: Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի վավերացումից 60 օր հետո։-0-

Загружается новость ... "Лево"