Ժողովրդը պետք է վստահ լինի, որ իրավական հարցի դեպքում չի դիմի քուչի թաղային հեղինակությանը. Հովիկ Աղազարյանը` ՍԴ–ի շուրջ զարգացումների մասին (ՎԻԴԵՈ)
10.07.2020,
21:52
«Ժողովրդին հետաքրքիր չէ, թե ինչ է կատարվում ՍԴ–ում, ժողովրդը պետք է վստահ լինի, որ իրավական հարցի դեպքում չի դիմի քուչի թաղային հեղինակությանը», – ասել է իմքայլական Հովիկ Աղազարյան (ՎԻԴԵՈ)

«ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Նովոստի–Արմենիա»–ի «Հատուկ կարծիք» հաղորդաշարի շրջանակում անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ տիրող իրավիճակին։
Նրա խոսքով, Հայաստանում տեղի է ունեցել քաղաքական հեղափոխություն։
«Քաղաքական հեղափոխությունն ակնկալում է առաջին հերթին իշխանության փոփոխություն։ Իշխանությունն ունի 3 ճյուղ` գործադիր, օրենսդիր, դատական։ Օրենսդիր մարմնում ժողովուրդն իր խոսքն ասել է, օրենսդիրի միջոցով կառավարությունում ժողովուրդն իր խոսքն ասել է, իսկ դատական համակարգը մնացել է էնպիսին, ինչպիսին եղել է մինչև հեղափոխություն», – ասաց Աղազարյանն` ավելացնելով, որ առանց դատական համակարգի բարեփոխումների հեղափոխությունը դատապարտված կլինի ձախողման։
«Հիմա ես ժողովրդից ստացած իմ մանդատի, հանձնարարականի արդյունքում իրականացնում եմ բարեփոխումներ նաև դատական համակարգում։ Եվ մենք, արդեն մեր իրավաբան գործընկերների հետ խորհրդակցելով, մտածում ենք, թե ոնց շտկենք իրերի վիճակը, իսկ իրերի վիճակն եղե է այսպիսին. գոյություն ունի «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենք, որով մենք աշխատում ենք։ ԱԺ–ն իրավունք ունի սահմանադրության որոշ կետերում փոփոխություններ կատարել։ Այդ օրենքի 86–րդ հոդվածը կարգավորում է, թե ոնց են տեղի ունենում այդ փոփոխությունները։ Եթե այդ օրենքն ամփոփեմ, մի քիչ գրոտեսկային ձևով ներկայացնեմ, ապա այն ունի հետևյալ տեսքը` Ազգային ժողովը կարող է Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնել միայն ու միայն Հրայր Թովմասյանի համաձայնության դեպքում, և դա մինչև 2035 թվականը։ Ես որպես քաղաքացի, որպես քաղաքական գործիչ այդ իրողության հետ չեմ կարող հաշտվել», – ասաց Աղազարյանը։
Նա նաև ընդգծեց, որ ժողովրդին հետաքրքիր չէ, թե ինչ է կատարվում ՍԴ–ում։
«Ժողովրդին հետաքրքիր է, որ եթե ինքը որևէ իրավական հարց ունի, վստահ լինի, որ կգնա դատարան, և դատարանն այդ հարցը կլուծի։ Եվ չի դիմի քուչի թաղային հեղինակությանը», – ասաց պատգամավորը։
Նա ասաց, որ դատական համակարգը պետք է վերափոխվի, որպեսզի տնտեսությունը կարողանա շնչի։
«Մոտ 400մլրդ դրամի չափով գումար է կոնսերվացված, որովհետև տարբեր տեսակի տնտեսական վեճերի արդյունքում գործեր են մտել դատարան, և այդ գործերը տեղից առաջ չեն գնում», – ընդգծեց Աղազարյանն` ավելացնելով, որ եթե այդ 400մլրդ դրամը շրջանառության մեջ լիներ, կարելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենար։
Հունիսի 22-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունեց ՍԴ-ն ցրելու նախագիծը: Փոփոխություններով առաջարկվում է Սահմանադրության 213–րդ հոդվածի նոր խմբագրություն, որով մասնավորապես առաջարկվում է 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետը համարել ավարտված: Փոփոխությունների համաձայն, դադարեցվում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ երեք դատավորների` Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և Ալվինա Գյուլումյանի լիազորությունները, ովքեր պաշտոնավարում են ավելի քան 12 տարի։ Մնացած դատավորները կշարունակեն աշխատել մինչև ժամկետի ավարտը։ ՍԴ նոր դատավորը պետք է ընտրվի 6 տարի ժամկետով։–0–

Загружается новость ... "Лево"