425.44
3.99
404.1
+12
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը թուրքերի համար միջանցիկ բակի է վերածվում. Մելիք-Շահնազարյան

16:50
15 Փետրվարի 2022

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը, ցավոք, միջանցիկ բակի է վերածվում ոչ միայն թուրքական աշխարհաքաղաքականության, այլև նրանց ազգայնականների, վանդալների համար։

Այս մասին «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալության Telegram-յան ալիքում հեռարձակվող ամենշաբաթյա պոդքաստի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Հայաստանին սպառնու՞մ է մշակութային վանդալիզմ Թուրքիայի կողմից սահմանի բացման դեպքում:

«Սա գրեթե կատարված փաստ է: Մենք անընդհատ ականատեսն ենք լինում, թե ինչպես են թուրքալեզու մարդիկ Հայաստանի տարածքում և Երևանի սրտում ինչ-որ ակցիաներ անում, հեռախոսով նկարահանում, հետո ամբողջը տեղադրում համացանցում։ Հենց օրերս կարդացի, որ Երևանում՝ ծառերի վրա, հայ ժողովրդի հասցեին վիրավորական թուրքերեն գրություններ կան: Սյունիքում էլ է եղել, և ամենուր է լինում, հատկապես պատերազմից հետո, մենք անընդհատ նման զարգացումների ականատեսն ենք լինում»,- ասել է Մելիք-Շահնազարյանը։

Նրա խոսքով՝ թուրքերը կարող են դա անել Հայաստանի տարածքում, որպեսզի բարոյապես ճնշում գործադրեն հայկական կողմի վրա։

«Գլխավոր ուղերձն է. հայ ժողովրդի հետ կապված ամեն ինչ նրանց համար թշնամական է, ատելության առարկա, իսկ Ադրբեջանի դեպքում՝ վրեժխնդրության առարկա։ Ադրբեջանցիներն ու թուրքերը պարզապես երբեք առիթը բաց չեն թողնի՝ վնասելու հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգությունը, ինչպես Թուրքիան է դա արել մի քանի դար, այնպես էլ Ադրբեջանն է անում մի քանի տասնամյակ»,- ասել է Մելիք-Շահնազարյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի կողմից Հայաստանի տարածքում մշակութային ժառանգության դեմ վանդալիզմի սպառնալիքը շատ արդիական է։

«Ցավոք, ակնհայտ է, որ թուրքերը, թերևս, լուծել են իրենց բոլոր հարցերը Հարավային Կովկասում: Նախկինում Թուրքիային հասանելի չէր նույնիսկ տարածաշրջանային ընթացիկ խնդիրների քննարկումը, իսկ այժմ նրանք արդեն ունեն նաև ռազմական ներկայություն գրեթե Արցախի Հանրապետության տարածքում՝ նրա օկուպացված հատվածում երբ ճանապարհները բացվում են» ,- ասել է Շահնազարյանը։

Հայ-թուրքական առաջին հանդիպման մասին

Հունվարի14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և փորձառու թուրք դիվանագետ, Միացյալ Նահանգներում նախկին դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, հատուկ ներկայացուցիչները նախնական մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Փետրվարի 3-ին ՀՀ ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ Ռուբինյանի և Քըլըչի երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին Վիեննայում։

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բացակայության մասին

1991 թ.-ի դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, սակայն մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։

1993 թ.-ին Թուրքիան միակողմանի փակել է Հայաստանի հետ իր օդային և ցամաքային սահմանները։ Օդային սահմանը բացվել է 1995 թ.-ին միջազգային հանրության ճնշման ներքո։ Ցամաքային սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Թուրքիան առաջ է քաշում մի շարք անընդունելի պայմաններ, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը։

1991 թ.-ից ի վեր երկկողմ հարաբերությունները կարգավորելու մի շարք փորձեր են արվել, որոնք Թուրքիայի դիրքորոշման պատճառով արդյունք չեն տվել։

Հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.-ի աշնանը նախաձեռնել է Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը։ 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Արձանագրություն դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։ Սակայն 2010 թ.-ի ապրիլի 22-ին Սարգսյանը իր հրամանագրով կասեցրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:01
09 Հոկտեմբերի 2023
Կոնֆլիկտային իրավիճակի վերջակետը դեռ չի դրվել. Գալուզինը` հայ–ադրբեջանական հարաբերությունների մասին
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների համալիրը պահպանում է ակտուալությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը
12:26
06 Հոկտեմբերի 2023
Ֆրանսիան ՀՀ–ի հետ երկխոսություն կսկսի ռազմական տեխնիկա մատակարարելու թեմայով. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան ՀՀ–ի հետ երկխոսություն կսկսի ռազմական տեխնիկա մատակարարելու թեմայով
11:30
06 Հոկտեմբերի 2023
Հունգարիան պատրաստ է միջնորդական դեր խաղալ՝ նպաստելու Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների՝ հայրենիք անվտանգ վերադարձին. դեսպան
Հունգարիան պատրաստ է միջնորդական դեր խաղալ՝ նպաստելու Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների՝ հայրենիք անվտանգ վերադարձին, հայտարարել է է Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Սիկոն
11:00
06 Հոկտեմբերի 2023
Մակրոնը դեմ է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեմ է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը
10:33
06 Հոկտեմբերի 2023
ՀՀ–ն Թուրքիայից կախվածության մեջ է հայտնվում. քաղաքագետը`իշխանությունների արտաքին–քաղաքական ուղղվածության մասին (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Նա նշեց, որ չնայած տարածված միֆին, Հայաստանը երբեք միանշանակ չի կողմնորոշվել ՌԴ–ի ուղղությամբ, պաշտոնական արտաքին–քաղաքական ուղղությունը կոմպլիմենտարիզմն էր
21:06
05 Հոկտեմբերի 2023
Միշելը հոկտեմբերի վերջին Փաշինյանին և Ալիևին հրավիրել է Բրյուսել
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է հանդիպման հոկտեմբերի վերջին Բրյուսելում
16:20
05 Հոկտեմբերի 2023
Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի իշխանությունների դեմ
Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի իշխանությունների դեմ
16:01
05 Հոկտեմբերի 2023
Եվրահանձնաժողովի նախագահ. ՀՀ–ին կտրամադրվի ավելի քան 25մլն. եվրո օգնություն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո
Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ ՀՀ–ին կտրամադրվի ավելի քան 25մլն. եվրո օգնություն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո
15:50
05 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ. Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն Ալիևին ասել է, որ Ադրբեջանը չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ
14:37
05 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը 4 ամսով կալանավորեց Արցախի երկու նախկին նախագահներին ու ԱԺ նախկին խոսնակին
Ադրբեջանը 4 ամսով կալանավորեց Արցախի երկու նախկին նախագահներին ու ԱԺ նախկին խոսնակին
14:17
05 Հոկտեմբերի 2023
Ալիևի դեմարշը նշանակում է, որ իրենք միայն Արցախով չեն բավարարվելու և լրացուցիչ պահանջ են ներկայացրել ՀՀ իշխանություններին. ընդդիմադիր պատգամավոր
Պատգամավորը նշել է, որ սա ճիշտ այն է, ինչի մասին իրենք տարիներ ի վեր զգուշացնում են, որ միայն Արցախը խժռելով Ադրբեջանը չի բավարարվելու
19:37
04 Հոկտեմբերի 2023
Վալերի Բուայեն դիմակահանդես է անվանել ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ
ԼՂ այց կատարած ՄԱԿ-ի առաքելության կազմում ընդգրված են եղել Թուրքիայի, Պակիստանի, Ալբանիայի, Հունգարիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները