Հայաստանն ու Ադրբեջանն ընդունել են ՌԴ–ում երկկողմ բանակցություններ անցկացնելու առաջարկը. Զախարովա
12.04.2023,
15:49
Զախարովան քիչ առաջ հայտնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդունել են ՌԴ–ում երկկողմ բանակցություններ անցկացնելու առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում երկու երկրներին ուղղված Ռուսաստանի աջակցության ջանքերը չեն թուլանում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Գործընկերներն ընդունել են մեր առաջարկը` մեր տարածքում անցկացնել երկկողմ բանակցությունների հերթական փուլը։ Կոնկրետ միջոցառումների ամսաթվերի մասին կտեղեկացնենք, երբ ամեն ինչ վերջնական համաձայնեցվի», – ասել է նա։–0–