Հայաստան է ժամանում ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը

12.05.2022, 15:44
Հայաստան է ժամանում ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը, նա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է
Հայաստան է ժամանում ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 12–ին Հայաստան կժամանի ռուսական պատվիրակությունը` ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ։ Այս մասին նշվում է ՀՀ կառավարության կայքում։

Այցի օրակարգը ներկայացված չէ։

Նշենք, որ Օվերչուկը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է, աշխատանքային խումբը զբաղվում է Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հարցերով։

Օվերչուկը վերջին անգամ այցելել է Հայաստան այս տարվա փետրվարին։ Այցի ընթացքում տեղի է ունեցել Երասխ–Ջուլֆա–Օրդուբադ–Մեղրի–Հորադիզ երկաթուղու վերագործարկման հեռանկարների առարկայական քննարկում աշխատանքային խմբի հայ համանախագահ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հետ։

Գրիգորյանն ու Օվերչուկը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը քննարկել են նաև այս տարվա ապրիլի 20–ին Մոսկվայում։–0–