ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություն անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ։
«ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք Հայաստանի Հանրապետությունում նման զորավարժություններ անցկացնելը այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում։ Այդ զորավարժություններն այս տարի չեն կայանա», – ասաց Փաշինյանը։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն
հայտնել էր, որ Հայաստանի տարածքում ցամաքային զորքերի ռուս զինծառայողները կներգրավվեն «Անխախտելի եղբայրություն-2023» ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների զորավարժություններին։ --0--