ՌԴ ՊՆ-ն նախատեսում է 2023թ.-ին ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժություններ կազմակերպել
01.01.2023,
16:13
2023թ.-ին ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժություններ կանցկացվեն

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերը 2023 թվականին կմասնակցեն ութ միջազգային զորավարժությունների Ռուսաստանի Դաշնության պոլիգոններում, այդ թվում՝ Հայաստանում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության գերատեսչության մամուլի հաղորդագրությունը։
«Հայաստանի տարածքում ցամաքային զորքերի ռուս զինծառայողները կներգրավվեն «Անխախտելի եղբայրություն-2023» ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների զորավարժություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։--0--
«Հայաստանի տարածքում ցամաքային զորքերի ռուս զինծառայողները կներգրավվեն «Անխախտելի եղբայրություն-2023» ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների զորավարժություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։--0--