ՀԱՊԿ–ում հայտարարել են հայ–ադրբեջանական սահմանին և Ղարաբաղում իրավիճակի ապակայունացման ռիսկերի մասին

31.03.2023, 13:12
Պահպանվում են Լեռնային Ղարաբաղում և հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի հետ կապված ռիսկեր
ՀԱՊԿ–ում հայտարարել են հայ–ադրբեջանական սահմանին և Ղարաբաղում իրավիճակի ապակայունացման ռիսկերի մասին
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./Նովոստի–Արմենիա/. Իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում հղի է լուրջ ապակայունացմամբ։ Այս մասին ուրբաթ հայտնել են ՀԱՊԿ–ի քարտուղարությունում կազմակերպության գրասենյակում տեղի ունեցած ղեկավար կազմի ընդլայնված խորհրդակցության արդյունքում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի գնահատմամբ, իրավիճակը Հարավային Կովկասում հղի է լուրջ ապակայունացմամբ։ Պահպանվում են Լեռնային Ղարաբաղում և հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի հետ կապված ռիսկեր», – նշել են քարտուղարությունում։

Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը պահպանվում է` որպես երկար տարիներ տևող հակասությունների հետևանք, հայտարարել է գլխավոր քարտուղարը։–0–