Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
20.07.2023,
16:01
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀԱՊԿ առաքելության տեղակայումը նշանակալից ներդրում կունենար հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման գործում, կարծում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Լեռնային Ղարաբաղը չի մտնում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, միաժամանակ կազմակերպության առաքելության տեղակայումը Հայաստանում նշանակալից ներդրում կունենար հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման գործում։ Բայց գնդակը հայկական կողմում է», – հայտարարել է Զախարովան հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ։
Այս տարվա մայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրել է, թե ինչու է Հայաստանը ԵՄ դիտորդական առաքելությանը հրավիրել երկիր (Ադրբեջանի հետ սահմանին), սակայն համաձայն չէ ՀԱՊԿ-ից դիտորդներ տեղակայելուն։ Նա բացատրեց, որ դիսոնանս կա ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի համաձայնագրի և կազմակերպության ներկայիս դիրքորոշումների միջև։ Նրա խոսքով, առանց այս խնդրի լուծման մոնիտորինգային առաքելությունը չի կարող արդյունավետ լինել։–0–
Загружается новость ... "Лево"