Էրդողան. Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, եթե նա լուծի խնդիրներն Ադրբեջանի հետ
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի համար չեն մնա խոչընդոտներ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, եթե նա լուծի իր խնդիրներն Ադրբեջանի հետ։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը, ով այցով գտնվում է Ադրբեջանում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Ամուր խաղաղություն կառուցելու պայմանները հիմա բարենպաստ են, ինչպես երբևէ։ Այս հարցում Հայաստանը պետք է ցույց տա Ադրբեջանի հետ խնդիրների կարգավորման անկեղծ կամք։ Եթե նա դա անի, չի լինի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ոչ մի խոչընդոտ», – ասել է Էրդողանը, որի խոսքերը մեջբերում է NTV հեռուստաալիքը։
Նա նշել է, որ ենթակառուցվածքային նախագծերը, որոնք իրականացվում են Թուրքիայի մասնակցությամբ Լեռնայի Ղարաբաղի տարածքում, «ավտոմայրուղիներն ու երկաթուղային ճանապարհները կստեղծեն շահավետ տնտեսական և առևտրային հնարավորություններ տարածաշրջանի բոլոր երկրների համար»։
«Ադրբեջանի բոլոր հարևանները, այդ թվում` Իրանը, Վրաստանն ու Հայաստանը, կշահեն դրանից», – նշել է Թուրքիայի առաջնորդը։–0–