Ալեն Սիմոնյանը կփոխարինի Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում. ինչպե՞ս և ե՞րբ տեղի կունենան ընտրությունները

24.01.2022, 10:47
Ալեն Սիմոնյանը կփոխարինի Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում. ինչպե՞ս և ե՞րբ տեղի կունենան ընտրությունները
Ալեն Սիմոնյանը կփոխարինի Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում. ինչպե՞ս և ե՞րբ տեղի կունենան ընտրությունները
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահի պաշտոնից նախօրեին հրաժարական տված Արմեն Սարգսյանին այդ պաշտոնում ժամանակավորապես կփոխարինի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Այդպես է գրված ՀՀ Սահմանադրության մեջ։

Այսպես, Մայր օրենքի 144–րդ հոդվածի համաձայն, մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:

ՀՀ սահմանադրության 2015 թ. խմբագրության 126-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:

Նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին։ Որպես պատճառ նա նշեց համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների վրա ազդեցության գործիքների բացակայության մասին։

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել 2018թ.–ի ապրիլի 9–ին։ Նա դարձավ Հայաստանի առաջին նախագահը, որին ընտրեց խորհրդարանը 2015թ.–ին խորհրդարանական իշխանավարման անցնելուց հետո։ Նույն օրը դադարեցվեցին գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, և կառավարությունը հրաժարական տվեց։–0–