ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող արտաքին գործերի նախարարների մակարդակով քննարկումների հերթական փուլը հետաձգվում է, հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից:
«Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԱԳՆ–ից հայտնել էին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսվում է հունիսին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Քննարկումները մեկնարկելու են հունիսի 12-ին։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական կողմը դեռ չի ստացել Ադրբեջանի պատասխանը խաղաղության պայմանագրի չորրորդ խմբագրության վերաբերյալ։ Հետևաբար, ըստ նրա, այս պահին չկա խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագիծ, որը կարող է ստորագրվել։
Օրերս ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ։ Նրա խոսքով, բանակցություններն ընթանում են շատ ինտենսիվ, հայկական կողմը տրամադրված է հնարավորինս շուտ կքնել խաղաղության պայմանագիր։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում