ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել է Մոսկվա

29.12.2020, 14:17
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել է Մոսկվա
ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը երեքշաբթի օրը մեկնել է Մոսկվա: Այս տեղեկությունը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաստատեցին ԱԱԾ մամուլի ծառայությունում:

«Ուղևորության նպատակի և հանդիպումների օրակարգի մասին հայտնել չեմ կարող, բայց Աբազյանն իսկապես այսօր մեկնել է Մոսկվա», - ասաց Հայաստանի ազգային անվտանգության ծառայության խոսնակ Սարգիս Գևորգյանը:

Սա վերջին ժամանակներում Աբազյանի 3-րդ այցն է Մոսկվա։ -0-