Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ

19.10.2017, 14:57
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։

Ինչպես գրում է Lenta.ru–ն, այդ մասին նա հայտնել է «Վեդոմոստի» թերթին ուղարկված նամակում։

Загружается новость ... "Лево"

«Ես` Քսենիա Սոբչակս, 35 տարեկան եմ, ամբողջ կյանքս ապրել և աշխատել եմ Ռուսաստանում, և ես անտարբեր չեմ իմ երկրի ապագայի հարցում։ Պատասխանատվությամբ եմ վերաբերվում ցանկացած հասարակական գործունեությանը, և գիտակցելով նման խնդրի բոլոր ռիսկերն ու անհավանական բարդությունները` որոշել եմ, որ իմ մասնակցությունը նախագահական ընտրություններում իսկապես կարող է օգնել մեր երկրին անհրաժեշտ բարեփոխումներին հասնելու գործում», – գրել է նա։ 

Սոբչակի խոսքով, նրա առաջադրումը կարող է օգտակար լինել և՛ ընդդիմության, և՛ ամբողջ հասարակության համար։

Նա քննադատել է նաև ընտրությունները բոյկոտելու գաղափարը։

«Ես դեմ եմ հեղափողությանը, սակայն լավ միջնորդ եմ և կազմակերպիչ»,– հավաստիացրել է հաղորդավարուհին։

Սեպտեմբերի ն «Վեդոմոստին» գրել էր, որ նախագահականում մտածում են կին ներկայացնել որպես «նախագահի գլխավոր թեքնածուի սպարինգ գործընկեր»։ Որպես գլխավոր թեքնածու նախագահականին մոտ կանգնած աղբյուրները նշում էին Սոբչակին։ Ավելի ուշ մի շարք ԶԼՄ–ներ, այդ թվում` BBC Russian-ն հայտնում էին, որ Սոբչակն արդեն փնտրում է նախընտրական շտաբի ղեկավար, սակայն դեռ ապարդյուն։

Ռուսաստանում նախագահի ընտրությունները կկայանան հաջորդ տարվա մարտի 18–ին։ Երկրի նախագահը կընտրվի 6 տարի ժամկետով։ Գործող նախագահ Վլադիմիր Պուտինն առաջադրվելու իրավունք ունի, սակայն դեռ չի հայտնել նման մտադրության մասին։ –0–