Հիանալի ությակ. ԶԼՄ–ները հրապարակել են ՀՀԿ–ի համամասնական ցուցակի առաջին համարները

14.11.2018, 10:56
ԶԼՄ–ները հրապարակել են ՀՀԿ–ի համամասնական ցուցակի առաջին համարները:
Հիանալի ությակ. ԶԼՄ–ները հրապարակել են ՀՀԿ–ի համամասնական ցուցակի առաջին համարները

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի է դարձել ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին ությակը, գրում է «Ժամանակը»։

Ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանին հաջորդելու են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Շահնազարյանը, Վահ­րամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը, էդուարդ Շարմազանովը, Մենուա Հարությունյանը, Կարինե Աճեմյանը: 

Загружается новость ... "Лево"

«Փաստո­րեն, 2017թ. ՀՀԿ ցուցակի առա­ջին եռյակում Տարոն Մարգարյանին փոխարինել է Դավիթ Շահնազարյանը (մինչև 2012թ.–ը Շահնազարյանը եղել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր ՀԱԿ–ի առաջնորդներից մեկը, խմբգր.)»,-գրում է թերթը:

Նախընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է։

Հոկտեմբերի 16–ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց` ԱԺ–ն արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սասրգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Հոկտեմբերի 24–ին ՀՀ ԱԺ–ն չընտրեց վարչապետ։ Նոյեմբերի 1–ին կրկին վարչապետ չընտրվեց, և Խորհրդարանն արձակվեց իրավունքի ուժով։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9–ին։ -0-