Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան էն, որ արեց իմ գլխին․ Աղազարյան

26.11.2024, 15:19
Հովիկ Աղազարյանը նաև խոսեց իր մանդատը վայր դնելու որոշումից
Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան էն, որ արեց իմ գլխին․ Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ես խորհրդակցում եմ տղաներիս, կնոջս, ընկերներիս հետ, այդքան հեշտ չէ վարչապետի խնդրանքին արձագանքելը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ իր պատգամավորական մանդատից հրաժարվելու խնդրանքին։

Լրագրողների հարցին, թե ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր նկատմամբ ճնշումներ է բանացրել, Աղազարյանը նշեց, որ ավելի լավ կլիներ Սիմոնյանն իրեն վիրավորեր, որպեսզի համարժեք պատասխանն ստանար, քան այն, ինչ արեց իր հետ։

«Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան էն, որ արեց իմ գլխին, ավելի լավ էր սպառնար»,-նշեց պատգամավորը՝ ավելացնելով, որ Սիմոնյանը ճնշել է իրեն։

Անդրադառնալով իր՝ մանդատը վայր դնելու մասին Փաշինյանի հրապարակային խոսքին, Աղազարյանը նշեց, որ վարչապետի խոսքից չի կարող չճնշվել։

«Ոնց կարող եմ չազդվել, այն իմաստով, որ իր նկատմամբ ունեցած հարգանքն է ինձ ստիպում»,-ասաց Աղազարյանը։