432.8
4.09
410.12
+20
Եղանակը Երևանում
Հայ

Էդվարդ Նալբանդյանը ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են իրավիճակը Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում

18:14
30 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Ապրիլի 30-ին՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ուես Միթչելի միջև, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին։ ԱԳՆ ղեկավարն ու պետքարտուղարի տեղակալը համակարծիք էին, որ ստեղծված իրավիճակի լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը պետք է ընթանան ՀՀ Սահմանադրության շրջանակներում:

«Ինչ վերաբերում է ռազմաքաղաքական վերնախավի փոփոխությանը, ապա ինձ թվումա, որ մեր զինված ուժերի անձնակազմի կայունությանը ոչինչ չի սպառնում: Կարծում եմ որ Ադրբեջանում ոչ թե ուրախանալու, այլ անհանգստանալու առիթ ունեն, որովհետև այս քաղաքական պրոցեսները, անդհանուր առմամբ, կարծում եմ, էականորեն, բարձրացրել են մեր ազգային ոգին: Եթե անգամ Ադրբեջանում ուրախացել են, կարծում եմ, որ իրենք նույնպես իրավիճակը սխալ են գնահատում», - նշեց Փաշինյանը:

Ապրիլի 28–ին ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ–ն թեկնածու չի առաջադրի վարչապետի ընտրություններում։ Նույն օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Ծառուկյան» խորհրդարանական դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքը կաջակցի ժողովրդի թեկնածուին վարչապետի ընտրություններում։ ՀՅԴ–ն ևս որոշում է ընդունել աջակցել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։

Էդվարդ Նալբանդյանն ու Ուես Միթչելը մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի շուրջ։ Զրուցակիցները վերահաստատեցին իրավիճակի լարման բացառման անհրաժեշտությունը և այս առումով կարևորեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը։

Նշվում է նաև, որ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության առավել խորացման ուղղությամբ համատեղ քայլերին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:26
06 Հոկտեմբերի 2023
Ֆրանսիան ՀՀ–ի հետ երկխոսություն կսկսի ռազմական տեխնիկա մատակարարելու թեմայով. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան ՀՀ–ի հետ երկխոսություն կսկսի ռազմական տեխնիկա մատակարարելու թեմայով
11:30
06 Հոկտեմբերի 2023
Հունգարիան պատրաստ է միջնորդական դեր խաղալ՝ նպաստելու Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների՝ հայրենիք անվտանգ վերադարձին. դեսպան
Հունգարիան պատրաստ է միջնորդական դեր խաղալ՝ նպաստելու Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների՝ հայրենիք անվտանգ վերադարձին, հայտարարել է է Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Սիկոն
11:00
06 Հոկտեմբերի 2023
Մակրոնը դեմ է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեմ է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը
10:33
06 Հոկտեմբերի 2023
ՀՀ–ն Թուրքիայից կախվածության մեջ է հայտնվում. քաղաքագետը`իշխանությունների արտաքին–քաղաքական ուղղվածության մասին (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Նա նշեց, որ չնայած տարածված միֆին, Հայաստանը երբեք միանշանակ չի կողմնորոշվել ՌԴ–ի ուղղությամբ, պաշտոնական արտաքին–քաղաքական ուղղությունը կոմպլիմենտարիզմն էր
21:06
05 Հոկտեմբերի 2023
Միշելը հոկտեմբերի վերջին Փաշինյանին և Ալիևին հրավիրել է Բրյուսել
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է հանդիպման հոկտեմբերի վերջին Բրյուսելում
16:20
05 Հոկտեմբերի 2023
Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի իշխանությունների դեմ
Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի իշխանությունների դեմ
16:01
05 Հոկտեմբերի 2023
Եվրահանձնաժողովի նախագահ. ՀՀ–ին կտրամադրվի ավելի քան 25մլն. եվրո օգնություն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո
Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ ՀՀ–ին կտրամադրվի ավելի քան 25մլն. եվրո օգնություն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո
15:50
05 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ. Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն Ալիևին ասել է, որ Ադրբեջանը չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ
14:37
05 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը 4 ամսով կալանավորեց Արցախի երկու նախկին նախագահներին ու ԱԺ նախկին խոսնակին
Ադրբեջանը 4 ամսով կալանավորեց Արցախի երկու նախկին նախագահներին ու ԱԺ նախկին խոսնակին
14:17
05 Հոկտեմբերի 2023
Ալիևի դեմարշը նշանակում է, որ իրենք միայն Արցախով չեն բավարարվելու և լրացուցիչ պահանջ են ներկայացրել ՀՀ իշխանություններին. ընդդիմադիր պատգամավոր
Պատգամավորը նշել է, որ սա ճիշտ այն է, ինչի մասին իրենք տարիներ ի վեր զգուշացնում են, որ միայն Արցախը խժռելով Ադրբեջանը չի բավարարվելու
19:37
04 Հոկտեմբերի 2023
Վալերի Բուայեն դիմակահանդես է անվանել ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ
ԼՂ այց կատարած ՄԱԿ-ի առաքելության կազմում ընդգրված են եղել Թուրքիայի, Պակիստանի, Ալբանիայի, Հունգարիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները
15:54
04 Հոկտեմբերի 2023
Նրանք ՀՀ քաղաքացիներ են. ՌԴ ԱԳՆ–ն` Արցախի նախկին նախագահների ձերբակալության մասին
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին նախագահների ձերբակալությունը