Առանց Հայաստանի համաձայնության անհնար է ՀԱՊԿ նոր քարտուղար նշանակել. Դավիթ Տոնոյան

05.03.2019, 15:07
Դավիթ Տոնոյանը երեքշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ բացառում է առանց Հայաստանի համաձայնության ՀԱՊԿ գլխավոր արտուղարի նշանակումը:
Առանց Հայաստանի համաձայնության անհնար է ՀԱՊԿ նոր քարտուղար նշանակել. Դավիթ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեքշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ բացառում է առանց Հայաստանի համաձայնության ՀԱՊԿ գլխավոր արտուղարի նշանակումը, հայտնում է aysor.am-ը:

Լրագրողների դիտարկմանը, թե օրերս գլխավոր քարտուղարի Բելառուս թեկնածու Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ ՀԱՊԿ կանոնակարգը թույլ է տալիս սահմանափակ կազմով որոշում կայացնել, Դավիթ Տոնոյանն արձագանքել է.

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը, ինչ-որ որոշում չի մարտավարական կամ օպերատիվ-մարտավարական օղակում։ Սա ռազմավարական դաշինքի գլխավոր քարտուղարին ընտրելու խնդիր է՝ ինչպե՞ս կարելի է առանց դաշինքի մեկ անդամի ընտրել, նշանակել քարտուղար», - ասել է Տոնոյանը:

Նա նշել է, որ այս պահին ՀՀ ԱԳՆ-ն համապատասխան աշխատանքներ է տանում ՀԱՊԿ-ում, ինչպես նաև ՀԱՊԿ-ի քարտուղարությունն է համապատասխան աշխատանքներ տանում այս հարցի լուծման ուղղությամբ։

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերի 2–ի որոշմամբ, Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 28-ի լույս գիշերը որոշում է կայացրել ձերբակալել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի գործով: Նա մեղադրվում է այլ անձանց հետո նախնական խայմամավորվածությամբ սահմանադրական կարգի տապալման համար: Որպես մեղադրյալ ներգրավվել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով ազատ է արձակվել 5 մլն դրամի գրավի դիմաց, և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այս պահին հետախուզման մեջ է: -0-