Հայաստանը կողմնորոշվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում
03.08.2018,
11:25
Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նոր թեկնածու կառաջադրի։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը մտադիր է առաջադրել ՀՀ նախկին պաշտպանության նախարար (1999-2000 թթ.), գեներալ–լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, հայտնոմ են հայկական ԶԼՄ–ները` հղում անելով կառավարական աղբյուրի։ Այդ մասին գրում է «Ինտերֆաքսը»։
Հայաստանն ավելի վաղ առաջարկել էր ՀԱՊԿ գործընկեր երկրներին սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարին փոխելու գործընթացը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հուլիսի 26–ին մեղադրանք է առաջադրվել այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ «Մարտի 1»–ի գործով։ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել նրա նկատմամբ կալանք կիրառելու համար։ Դատարանը որոշեց ազատ արձակել Խաչատուրովին 5 մլն դրամ գրավի դիմաց։ Միաժամանակ Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27–ի գիշերը որոշում ընդունեց երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Քոչարյանը «Մարտի 1»–ի գործով ՀՔԾ է հրավիրվել որպես վկա, սակայն նրան առաջադրվել է մեղադրանք։ Որպես մեղադրյալ ներգրավված է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այս պահին հանրապետությունում չէ։-0-