Հայտնի է, թե երբ կիրագործվեն Հայաստան-ԵՄ համաձայնագրի կետերը

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Հայաստան-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստի ընթացքում Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության քաղաքական բաժնի ղեկավար Լորենցո Դիրքը ներկայացրել է Հայաստանի ու Եվրամիության միչև ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի կետերի կատարման ժամկետները:
Հունվարի 30-31-ին Երևանում անցկացվում է Հայաստան-ԵՄ էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ու կլիմայի պաշտպանություն ենթակոմիտեի 5-րդ ենթակոմիտեի նիստը:
«Փասթաղթում նշված են համաձայնագրի կոնկրետ կետերի իրականացման ժամկետներ` երկուսից մինչև հինգ տարի: Հենց այս ժամանակաշրջանում կիրականացվեն կողմերի ստանձնած հիմնական պարտավորությունները: Եվ մենք հույսով ենք, որ դրանց իրագործումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի ու ԵՄ քաղաքացիների վրա», - հայտարարեց Դիրքը:
Միևնույն ժամանակ դիվանագետը նշեց, որ ենթակոմիտեի երկօրյա նիստի նպատակը ոչ միայն ընդհանուր օրակարգի հարցերի քննարկումն է, այլ նաև Հայաստանի օրենսդրությունը եվրոպական պահանջներին և չափանիշներին համապատասխանեցնելու կոնկրետ առաջարկությունների մշակում:
«Մենք պատրաստ ենք կիսվել մեր փորձով բոլոր ոլորտներում` վերականգնվող էներգիակայի համակարգի զարգացումից մինչև ճանապարհային երթևեկության համակարգի բարեփոխումը: Միևնույն ժամանակ ուզում եմ հատուկ շեշտել, որ օրենսդրական փոփոխությունները չեն հակասի ԵՏՄ անդամակցության շրջանակներում Հայաստաանի կողմից ընդունված պարտավորություններին», - հատարարեց Դիրքը:
Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը Հայաստանի ու Եվրամիության միջև ստորագրվել է նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության 5-րդ գագատնաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ: Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի, երբ ԵՄ անդամ բոլոր 28 երկրները ու Հայաստանը վավերացնեն այն:-0-