Ծառուկյանի մամուլի խոսնակը պարզաբանել է նրա պասիվությունը երկրում առաջացած ներքաղաքական ճգնաժամի օրերին

04.10.2018, 16:18
Ծառուկյանի մամուլի խոսնակը պարզաբանել է նրա պասիվությունը երկրում առաջացած ներքաղաքական ճգնաժամի օրերին։
Ծառուկյանի մամուլի խոսնակը պարզաբանել է նրա պասիվությունը երկրում առաջացած ներքաղաքական ճգնաժամի օրերին

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը պարզաբանել է Ծառուկյանի պասիվությունը երկրում առաջացած ներքաղաքական ճգնաժամի օրերին։

Հոկտեմբերի 2–ին ԱԺ–ի արձակումը թույլ չտվող օրինագծի ընդունումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Բաղրամյան պողոտայում կազմակերպվեց բազմամարդ հանրահավաք, որի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարեց ԲՀԿ–ական և ՀՅԴ–ական նախարարներին պաշտոններից ազատելու մասին։

Загружается новость ... "Лево"

Նույն օրը Փաշինյանը խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո հայտարարեց, որ ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն այն մասին, որ ԲՀԿ, Հանրապետական և ՀՅԴ խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, խորհրդարանը կարձակվի, իսկ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերին առաջին կեսից ոչ ուշ։ Սակայն, այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ավելի ուշ հայտարարեցին, որ որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։

«Ի պատասխան մամուլում տեղ գտած այն տեղեկության, թե իբր Գագիկ Ծառուկյանը Հայաստանում է գտնվում, սակայն դիրքորոշում չի հայտնել տեղի ունեցող վերջին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ, պաշտոնապես ևս մեկ անգամ նշում եմ, որ դա բացարձակ ապատեղեկատվություն է: Գագիկ Ծառուկյանն արդեն մեկ շաբաթ է մասնավոր այցով գտնվում է արտերկրում և վերադառնում է միայն այսօր: Գագիկ Ծառուկյանն արդեն իսկ այսօր երեկոյան հանդիպում է նշանակել ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հետ՝ տեղեկանալու վերջին քվեարկության և դրան հաջորդած իրադարձությունների մասին», – գրել է Տոնոյանը Facebook–յան իր էջում։–0–